ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը փորձում է համոզել, որ Արցախը, Սյունիքը զիջելը երկարատև խաղաղության, կայունության երաշխիք է․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանության պաշտպանությամբ հանդես եկող տարբեր խմբերը, այդ թվում՝ լրագրողների անհարմար հարցերից փախուստի դիմողները, քողարկված կամ անթաքույց ձևով փորձում են հանրությանը համոզել, որ մենք իրականում հող, շրջան, հայրենիք չենք էլ զիջել։

Որպես հիմնավորում պնդում են, որ Քարվաճառը, Հադրութը, Շուշին ու առհասարակ Արցախը հայկական չեն, ուղղակի «իրադարձությունների բերումով» հայերը մի արանք ապրել են այնտեղ, իսկ այդ տարածքների նկատմամբ թուրքերի պահանջն ու բռնազավթվածը «պատմական արդարության վերականգնման» պես մի բան են։

Հայաստանում մարդկանց մի մասը հաշտվել է ոչ միայն պատերազմի արդյունքում, ստորագրված կամ գաղտնի պայմանավորվածությամբ զիջված շրջանների, մեր մեծաթիվ կորուստների հետ, այլ նույնիսկ անտարբեր է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածի և Սյունիքի նկատմամբ։

Իշխանությունը որպես պետական տեղեկատվական քաղաքականության ուղղություն, փորձում է մարդկանց համոզել, որ Արցախն ու Սյունիքը զիջելը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության երաշխիք է, իսկ որոշները դա նույնիսկ որպես համոզմունք են ներկայացնում։

Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու։ Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են, որոնցով հետագայում պետք է զբաղվի իրավապահ համակարգը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular