ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը Հայաստանին այլընտրանք չի թողնում. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրադրությանը։ Հեղինակը նշում է, որ սկսվել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ։ Ըստ նրա՝ հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, ձեռք կբերվի ահռելի քանակով անշարժ գույք, ապա կստիպեն փոխել օրենքներ։ Հոդվածը կարդացեք ստորեւ․

«Ալիեւի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։

Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքի առանցքը պետք է լինի սա։ Եթե այսօրվա հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պետք է կտրուկ փոխի իր բովանդակությունը եւ աշխատանքի ոճը։ Եթե չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։

Եթե սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պետք է կտրուկ եւ հրապարակային հարթեն իրենց տարաձայնությունները եւ հանդես գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականությամբ։ Սա է «նախագահական պատասխանատվության»  դրսեւորումը։

Եթե սա գիտակցում է Հայաստանի ԳՇ եւ բանակը, ապա պետք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտավոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետության փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ եւ դադարեն համեստորեն սպասել Արմեն Սարգսյանի՝ դժվար կայացվող որոշումներին։

Եթե սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա պետք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագա մանդատների թիվը գերնպատակ համարել։

Եթե սա գիտակցում են հանրային դեմքերը, հրապարակային գործիչները, ապա պետք է աներեւակալի ահազանգ հնչեցնեն։

Եթե սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետեւ վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։

Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջությունը, վտանգի սրությունը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պետք է դառնա ողջ երկրով մեկ արշավը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։

Մենք ինչո՞վ ենք զբաղված. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնյան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց... Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետություն կորցնելուց հինգ րոպե առաջ։

Այս իշխանությունից որեւէ բան սպասել պետք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապված են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննությունը։ Բայց որպես հավաքական միավոր՝ այս իշխանությունը Չպետությունն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու  առավելագույնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։

Թուրքական կողմը կոնկրետ ձեւակերպումներով ու կոնկրետ քարտեզներով է ցույց տալիս, թե ինչպես է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զորավարժություններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկետներ։

ՀՀ իշխանությունը նույնպես «զորավարժություններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի եւ հայկական բանակի դեմ գործողությունների տեսքով։

Պայքարի մի հստակ բանաձեւ կա՝ ամեն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թե հարթակի, ոչ թե այս կամ այն մարդու կամ կուսակցության, այլ՝ իր երեխաների համար։ Ու պետք չէ մեղադրել մյուսին, թե լավ չեն պայքարում։ Ամեն ոք հանուն իր երեխայի պետք է անի պայքարը։

Եվ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամեն արհեստական պատճառաբանություն բերում են, թե ինչու են տանը ու անտարբեր, թե ինչու են վախենում, պետք է հստակ իմանան, որ եթե շարունակվի   այդպես, ապա շատ շուտով ավելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։

Սկսվել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխժռեն ամեն ինչ։ Ահռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք եւ հողեր։ Կստիպեն՝ փոխել օրենքները։

Այս իշխանությունը կա´մ ի սկզբանե, կա´մ կատարված փաստի արդյունքում հանձվել է թուրքերին։ Այն չունի դիմակայելու ռեսուրս։ Այն չի հասկանում, որ խաղաղ մրցակցությունը նույնպես կոշտ մրցակցություն է։ Չի պատկերացնում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում պետք է արժանապատիվ հարաբերություններ ձեւեավորել, ոչ թե՝ հանձնվել։

Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular