ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության մարտավարության մեջ բեկում է մտնելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո չի զբաղվել քաղաքականությամբ։ 2008-2018թթ-ի ընթացքում ընդամենը մի քանի անգամ հանդես է եկել հարցազրույցներով որոշակի հարցերի հետ կապված։ Մի պահ նույնիսկ Հանրապետական կուսակցության հետ որոշակի դիմակայություն էր առաջացել, քանի որ Քոչարյանը քննադատում էր նրանց վարած քաղաքականությունը։

2018թ.-ի իշխանափոխությունից հետո այլևս փաստ է, որ կա երկու բևեռ՝ Նիկոլի և Նիկոլին դեմ մարդկանց։ Վերջինում, օրինակ, հայտնվել և համագործակցում են քաղաքական ուժեր և անհատներ, որոնք երբեք իրար հետ առնչություն չեն ունեցել, ավելին ընդդիմախոսներ են եղել։ Պատճառն այն է, որ ներկա իրավիճակում Հայրենիքի փրկության գործն ավելի կարևոր է, քան քաղաքական տարաձայնությունները կամ հին հաշիվները։
Ինչևէ, վերադառնանք Քոչարյանի և ՀՀԿ-ի հարաբերություններին։ Նախ, վերջին հարցազրույցում երկրորդ նախագահը վերահաստատեց իր այն մտադրությունը, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին հաղթելու նպատակով։ Այս հանգամանքը ի սկզբանե փոխում է ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մարտավարությունները, որովհետև ընտրություններ Քոչարյանի մասնակցությամբ մի բան է, առանց նրա՝ բոլորովին այլ։

Նկատենք նաև, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այս պահին ամենամեծ և ամենաակտիվ արտախորհրդարանական քաղաքական միավորն է, որի դերակատարումը նույնպես մեծ է լինելու նոր ընտրություններում։ Եվ առհասարակ երկրորդ և երրորդ նախագահների մասնակցությունը ընտրական պրոցեսներին բեկումնային է լինելու ապագա իշխանության ձևավորման հարցում։ Երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսվեց դատական պրոցես, առաջին իսկ օրից որոշակի խումբ մարդիկ դատարանների դիմաց պայքարում էին Քոչարյանի ազատության հավար։ Ինչ որ մի պահից սկսած Քոչարյանի աջակիցների շարքերում արդեն տեսնում էինք Հանրապետական կուսակցության առանձին ներկայացուցիչների։ Բայց վերջին դատական պրոցեսին հանրապետականներն առաջին շարքերում էին ու ակտիվ էին, քան երբևէ։

Այս կոնտեքստում մի հանգամանք ֆիքսենք՝ ՀՀԿ-ն հայտարարել է, որ Նիկոլի վարչապետությամբ ընտրություններին չի մասնակցի, իսկ Քոչարյանն ասել է, որ կմասնակցի ու կկրի։ ՀՀԿ-ի կողմից սատարման մեծացումը Քոչարյանին, անշուշտ, կարող է նաև այս իրավիճակի հետ պայմանավորված լինել։

Արձանագրենք նաև, որ եթե նախկինում, թեկուզ հիմա որոշակի մարտավարական հարցերում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տարաձայնություններ կան, ապա գլոբալ առումով որևէ խնդիր չկա։ Նիկոլ Փաշինյանը միանշանակ գնալու է արտահերթ ընտրությունների, նա այլ տարբերակ չունի։ Այդ ընտրություններում ընդդիմության հաղթանակը գերազանցապես կախված է այս երկու գործիչների ընդհանուր պայքարի ռազմավարությունից։ Դա փաստ է, որը պետք է հաշվի առնեն նաև մյուս ընդդիմադիր ուժերը։

Կարեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular