ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են և համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարևոր երևույթների դեֆիցիտի, կա համարժեքության կամ ադեկվատության դեֆիցիտ, որն ամենաշատն արտահայտվում է իշխանության գործողություններում։ Երկրում առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որևէ կարևոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի պատասխան, իշխանությունը ոչ թե փորձում է իրավիճակին համարժեք քայլեր կատարել, այլ վարչական ռեսուրսի բռնի կիրառմամբ ցուցադրական հանրահավաք է անում Հանրապետության հրապարակում, հաջորդ օրն էլ քաղաքացիներին ցույց է տալիս հատուկ ծառայությունների բոլոր դիմակավորված ծառայողներին ու դիպուկահարներին։ Սա անհամարժեքության ցցուն, բայց ամենևին ոչ եզակի դրսևորում է։

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ երկարաժամկետ  զորավարժությունն են իրականացնում Թուրքիայում, այդ երկրների ղեկավարներն առանց ավելորդ ձևականությունների՝ գրեթե ամեն օր հայտարարում են, որ Զանգեզուրն «Ադրբեջանի պատմական տարածք է», ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահպանում՝ բավարարվելով Արտգործնախարարության պաշտոնյայի վախվորած հայտարարությամբ, միևնույն ժամանակ՝ ավելի ուժգնացնելով հայկական բանակի դեմ ծավալված գրոհը։ Այն դեպքում, երբ ադրբեջանաթուրքական զորավարժությունների թիրախը Հայաստանն է, և, լավ կամ վատ, բայց այն պաշտպանելու միակ կարողությունն ունի հայկական բանակը, որի դեմ այսօր պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը։

Մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության պայմաններում, երբ իշխանության որևէ գործողություն չի պարունակում ադեկվատության անգամ փոքր չափաբաժին։ Բայց բնության ու քաղաքականության օրենքներով՝ անհամարժեքությունն ինքնին մեկ այլ համարժեքության արտահայտություն կարող է լինել։ Ահա այդ՝ ադեկվատության հակադրության հարթությունում պարզորոշ կերպով ի հայտ է գալիս այն իրողությունը, որ Հայաստանի իշխանության գործողություններն ընդհանրապես համարժեք չլինելով Հայաստանի ու հայկականության օրակարգին, գրեթե ամբողջությամբ համարժեք են և համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին։

Այս առումով, ահա, Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերն իրականում ավելի քան ադեկվատ են, պարզապես փոխված է համարժեքության առանցքը՝ այն գրեթե ամբողջությամբ նույնական է թուրքական օրակարգի հետ։

Ժամանակի հետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ավելի են հեռանալու հայկական օրակարգից ու ավելի մոտ են դառնալու ադրբեջանաթուրքական ծրագրերին։ Մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ նվաճման հետ, այն էսթետիկական տարբերությամբ, որ նվաճողների դերում հանդես են գալիս հայկական ազգանուններով ֆիգուրանտներ։ Նրանք մինչև այս պահը գրեթե անարգել շարունակում են այդ նվաճողական քաղաքականությունը, որի դեմ էլ ուղղված են Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական բոլոր գործընթացները՝ անկախ այդ գործընթացներում ներգրավվածների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից։

Բաժանարար գծերն այլևս առավել քան խիստ են. մի կողմում՝ հայկականությունն է, մյուս կողմում՝ տարբեր ձևակերպումներով լղոզված ադրբեջանաթուրքական օրակարգը՝ իր արտաքին և ներքին սպասարկուներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular