ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսությունը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ․ Արթուր Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եթե հավատանք նույնիսկ պետական պաշտոնական տվյալներին, ապա տնտեսության մեջ ազատ անկումը շարունակվում է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին։

«Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, ունենք ներկրման, արտահանման անկում, տվյալներ կան, որ արտագաղթն է շատացել, ունենք գների էական աճ։ Եթե սրանից մեկ ամիս առաջ ձեթը հազար դրամ էր, ինչը արդեն իսկ բարձր գին էր, ապա հիմա դա էլ չունենք»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ չնայած Կենտրոնական բանկի համառ ջանքերին՝ դրամը շարունակվում է արժեզրկվել հիմնական արժույթների նկատմամբ։ «Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսությունն ուղղակի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ ոլորտ»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանն այս ամենը բնական համարեց՝ հաշվիր առնելով կառավարության անդամների պատրաստվածությունը, տնտեսական տեսլականի բացակայությունը։ Նա նշեց, որ որպեսզի սպառումը մեծանա, մարդիկ պետք է գումար ունենան, իսկ մարդիկ գումար չունեն։

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ կառավարությունը ոչինչ չի անում, որ տնտեսությունն աշխուժանա, ներդրումներ չեն արվում։ «Եթե որևէ բան չփոխվի, այս միտումները կշարունակվեն․ դրամի կուրսը չեն կարողանա պահել, ինչը կբերի աշխատատեղերի կրճատման, կհանգեցնի արտագաղթի։  Երևան–Մոսկվա  տոմսը մոտ 8–9 անգամ ավելի թանկ արժի, քան Մոսկվա–Երևան տոմսը, դա խոսում է այն մասին, որ մարդիկ երկրից հեռանում են»,–ասաց նա։

Արթուր խաչատրյանը, անդրադառնալով կառավարության կողմից թողարկած պարտատոմսերին, ասաց․ «Պարտքը բարձրացնում են, որ կարողանան թոշակներ, աշխատավարձեր տալ, գուցե նաև պարգևավճարներ տան։ Սփյուռքի վստահությունն ընկել է՝ կապված Հայաստանի համահայկական հիմնադրամի աճպարարության հետ»։ ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, որ պետությունը չի կարող պասիվ ձեռքերը ծալել և կողքի քաշվել, պետք է կարողանա ներդրումներ անել։ «Նույնիսկ կառավարության մեջ տնտեսական քաղաքականության վերաբերյալ կոնսեսուս չկա»,–նկատեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular