ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռամիասնության կարևորագույն հանգույցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունների ու արյունահեղությունների ֆոնին, երբ երբեմնի հայկական ծաղկուն համայնքներ ունեցող երկրները, ինչպիսին նույն Սիրիան է, վերածվել են գերհզորների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի, էապես վտանգված վիճակում են գտնվում հատկապես տարածաշրջանի հայկական համայնքները, որոնք, ցավոք, օրըստօրե նվազում են, թուլանում: Բայց աշխարհի ոչ մի այլ կետում իրավիճակն, անշուշտ այնքան թեժ չէ, որքան հրո ճարակ դարձած Սիրիայում, ուր չնայած արդեն 5 տարի է պատերազմ է, սակայն արյունահեղության վերջն այդպես էլ չի երևում:

Ամենացավալին այն է, սակայն, որ այստեղ հատկապես վտանգված են փոքրամասնությունները, որոնց թվում քիչ թիվ չեն կազմում տեղի հայերը, որոնց վիճակն, ինչպես հայտնի է օրըստօրե վատանում է, անտանելի դառնում: Իսկ այս ամենը նշանակում է, որ հիմնական գերխնդիրը, որ ներկայում ծառացել է հայության առաջ, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման արդյունքում աղետյալ հայորդիներին ճիշտ ժամանակին ու հնարավորինս օպերատիվ կերպով օգնություն հասցնելն է, ձեռք մեկնելը, որ կարող է իսկական փրկօղակ դառնալ ստեղծված ծանրագույն իրավիճակում:

Այն, որ Հայաստանի ունեցած հնարավորություններն այնքան էլ մեծ չեն սփյուռքահայությանը ձեռք մեկնելու, աղետյալ մեր հայրենակիցներին օժանդակելու ու ճակատագրական այս օրերին նրանց կողքին գտնվելու համար, նորություն չէ: Իհարկե, հարցը, թե ինչու է այդպես, դեռևս ոչ մի կերպ իր տրամաբանական պատասխանն այդպես էլ չի ստանում, բայց փաստը մնում է փաստ, որ այն օժանդակությունը, որի կարիքն ունեն դիցուք նույն սիրահայերը, պետությունը ոչ մի կերպ չի կարողանում տրամադրել .խոսքերից գործերի ոչ ոք չի շտապում անցնել:

Գագիկ Ծառուկյանը, որի ազգանվեր ու հայապահպան առաքելության մասին գիտի աշխարհը, այս անգամ ևս անտարբեր չգտնվեց հայության մի հատվածի ճակատագրի հանդեպ ու ձեռք մեկնեց աղետի հանդիպած սիրիաբնակ մեր հայորդիներին. օրերս Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել էր Լիբանանի Հանրապետություն՝ հանդիպելու Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հետ։ Այցի նպատակը կաթողիկոսի հետ սիրիահայությանն օժանդակություն ցուցաբերելուն վերաբերող հարցերի ու խնդիրների քննարկումն էր: Գագիկ Ծառուկյանը սիրիահայերին օգնելու նպատակով առաջարկ է ներկայացրել' ստեղծելու հիմնադրամ, որը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և օժանադկության կոնկրետ մեխանիզմներով'աղետի այս օրերին սիրահայերին ցուցաբերելու լիակատար օգնություն: Նշենք, որ ուշադրության կենտրոնում է գտնվելու հատկապես փախստական սիրահայերին Հայաստան տեղափեխելուն ու նրանց այստեղ տեղավորելուն վեաբերող խնդիրները. պատերազմական գոտուց արտագաղթելիս մարդիկ պետք է հստակ հասցե ունենան, ապագայի հստակ տեսլական:

Այսպիսով' արդեն իսկ հստակ կարելի է պնդել, որ սիրիահայ մեր բարեկամների հետագա ճակատագրին վերաբերող շատ ու շատ հարցեր մոտ ապագայում ստանալու են իրենց լուծումը, ինչը հնարավոր է դառնալու հայկական իրականության մեջ միակ մարդու շնորհիվ, ով, ի տարբերություն շատ և շատ ճոռոմախոսների, նախընտրում է ոչ թե բաժակաճառերի լեզուն, այլ իրական գործերի, որոնց շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայ մեր հայրենակիցների անհամար հոգսերի լուծումն ու թեթևացումը:

Հիմնադրամը, որի նախնական կապիտալը Ծառուկյանն իր միջոցներից է հատկացնելու, նպատակ է ունենալու շարունակական ու անընդհատ դարձնել ցուցաբերվող օգնությունն ու դրան տալ առավել կազմակերպված ու համակարգված բնույթ. Ծառուկյանն այսօր փաստացի հանդես է գալիս Հայաստանի, Արցախի ու սփյուռքի միջև գոյություն ունեցող անքակտելի կապի կարևորագույն հանգույցի դերում, որի հստակորեն ծրագրված ու պլանավորված գործունեության արդյունքում հնարավոր է դառնում հայության բոլոր թևերի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն ու հաղթահարումը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular