ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում». Yerevan.Today

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevan.Today-ը գրում է.

«Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար  ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ «փառահեղ» միտքն է հղացել:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Կառավարության ներսում այս օրերին քնննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:

Դաժան գաղափարի հեղինակը, ինչպես միշտ, քայլականների մեջ «ամենակրեատիվը» համարվող Արսեն Թորոսյանն է, ով, ի դեպ, գլխավորում է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման համար ստեղծված աշխատանքային խումբը: Արդյո՞ք հենց այդ հուշահամալիրի ստեղծմամբ էլ Փաշինյանը կկոմպենսացնի անհետ կորածների համար ապարդյուն գործադրվող ջանքերի թեման, դժվար է կռահել:

Փաստն այն է, որ ուշացումով սկսված աճյունների որոնումները դադարեցվել էին երկար ժամանակ Ալիևի հրահանգով, զուգահեռաբար Կառավարությունը այդպես էլ հրաժարվում է հրապարակել անհետ կորածների թիվը և գերեվարված զինծառայողներ թիվ:

ՀՀ Կառավարությունը 4 ամիս շարունակ մեզանից գաղտնի է պահում մեր հայրենակիցների մասին այս հույժ կարևոր երկու տվյալները՝ իրականությունը թաքցնելով «պետական գաղտնիք» հոդվածի տակ, չնայած ՄԻՊ-ը և սահմանադրագետները հիմնավորված փաստարկներով պնդում են, որ Փաշինյանը դրա իրավունքը չունի:

Եվ ահա «Եղբայրական գերեզմանի» ստեղծման գաղափարով չի բացառվում, որ իշխանությունները փորձեն անհետ կորածների ընտանիքների բերանները փակել վերջնականապես: Սա մի կողմից կթեթևացնի Փաշինյանի բեռը, մյուս կողմից, միջոց կդառնա դաշնակցի դռանը քիչ ծնկելու և Ալիևից քիչ պահանջներ ներկայացնելու համար․ չէ՞ որ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայստան, իսկ մնացածը կդատապարտվեն քրեական հանցանքի համար: 

Հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն այն է, որ անհետ կորածների հարազատների հետ Կառավարությունում կայացած վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը զգուշորեն ակնարկել է «Եղբայրական գերեզմանի» թեման: Հանդիպումներից մեկի ժամանակ, պարզվում է, գաղափարը հնչեցրել է  հենց ինքն անձամբ և ստուգողական կրակոցի համար սկզբում ժխտել է, թե բա՝ չկա նման բան: Հավանաբար, սա արվել է, որպեսզի զգայուն թեմայի վերաբերյալ ընտանիքների տրամադրությունները շոշափվի։ Բայց ահա հաջորդիվ հանդիպումներում և քայլականների հետ այդ ընտանիքների շփումներում, ասում են, թեման բացեիբաց է քննարկվում։ Ուստի չի բացառվում, որ շահառու ընտանիքներին արդեն  իսկ պատրաստում են Եղբայրական գերեզմանով փարատվելու տարբերակին:

Կառավարության լրատվականից մեր հարցադրմանն ի պատասխան հաստատեցին, որ այդպիսի թեմա քննարկվել է հանդիպումների ժամանակ և վարչապետը հերքել է թեման․ այդուհանդերձ, հնարավո՞ր է նոր զարգացումներ են եղել, այս հարցադրմանը խոստացան լրացուցիչ պատասխանել ավելի ուշ:

Yerevan.Today-ը դիմեց նաև Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չի եղել ԴՆԹ անալիզներով պարզել նրա ինքնությունը, ի՞նչ գործընթաց է հետևել այդ մարմինները կամ մասունքները չիդենտիֆիկացնելու դեպքերին, որտե՞ղ են պահվում անճանաչելի մնացած զինծառայողների աճյունները կամ մասունքները: Մեր հարցադրումներին նախարարությունը չցանկացավ բանավոր պատասխանել, գրավոր հարցում պահանջեց, ենթադրաբար՝ պատասխանատվությունից խուսափելու և փոխարենը Կառավարության համապատասխան սենյակներից դրանց պատասխանները հավաքագրելու համար»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular