ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ֆենեչեկներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ֆենեչեկ» կամ «ֆենկա» անունները հանդիսանում են անգլիական «thing» բառի թարգմանությունը, որը նշանակում է առարկա կամ իր: Ֆենեչեկը ձեռագործ ստեղծագործության արդյունքն է, որը իրենից ներկայացնում է որոշակի ձևով հյուսված թելեր կամ ուլունքներ: Այն հանդիսանում է բարեկամության խորհրդանիշ: Նման հետաքրքիր զարդեղենն ունի իր առաջացման հատուկ պատմությունը: Սկզբնապես ֆենեչեկները կոչվել են գոտիներ և ապարանջաններ, որոնք պատրաստել են հյուսիսամերիկյան հնդիկները: Բայց դրանք ստեղծվել են ոչ միայն գեղեցկության համար: Ստեղծված լինելով տարբեր նախշերով և հանգույցներով՝ դրանցից յուրաքանչուրը ունակ է եղել «պատմել» իր պատմությունը: Նախկինում նման գոտիները փոխանակվել են տարբեր ցեղերի առաջնորդների կողմից որպես դաշինքի նշան, իսկ ապարանջանները փոխանակել են մարտիկները մի տեսակ եղբայրությունը նշելու համար: Ապարանջանը կամ գոտին պետք է պատրաստեր այն նվիրող կողմը: Նվերը հանելը նշանակել է միության կամ եղբայրության ավարտ: Հետևաբար նվիրված գոտիներն ու ապարանջանները մաշվել են մինչև փչանալու և կրելու անհնարիության աստիճան: Քանի որ նման ապարանջաններ ստեղծելը մեծ ծախս չունի, 20-րդ դարի կեսերին այդ գաղափարը որդեգրել են հարստության և զարդերի հակառակորդները, ովքեր գնահատել են բնական և ձեռագործ աշխատանքները, իսկ դրանք  հիպի շարժման երկրպագուներն են: Նրանք վերակենդանացրել են հին ժամանակների այդ ավանդույթը, և սկսել են միմյանց նվիրել բազմագույն ֆենեչեկներ ի նշան բարեկամության, ընդ որում այն աստիճանի, որ նրանցից յուրաքանչյուրը  պարզապես ծածկված է եղել դրանցով:

Արդյունքում, ֆենեչեկը դարձել է այդ շարժման տարբերիչ ու ոչ պաշտոնական նշանը: Դրանք անգամ հարսանեկան մատանիների փոխարինիչներ են եղել: ֆենեչեկներ կարելի է տեսնել նաև բուդդայական կրոնում: Ներկայումս այդ զարդերը պատրաստվում են ձեռքի տակ եղած բոլոր նյութերից` ժապավեններ, թելեր, մետաղալարեր, ուլունքներ և այլն: Ընդ որում դրանք կարելի է կրել միայն որևէ հատուկ իրադարձության դեպքում, հակառակ դեպքում հնարավոր է բախում շրջապատի հետ: Եթե ի սկզբանե ֆենեչեկներ պատրաստվել են անհատական կերպով, ապա 20-րդ դարի վերջից ի վեր այդ գործընթացը ավտոմատացվել է, և այժմ նման զարդեր կարելի է գտնել շատ խանութներում: Մի կողմից, սա լավ է, քանի որ ֆենեչեկները գեղեցիկ զարդեր են, բայց նման կերպ իսկական ձեռագործ ֆենեչեկների արժեքը կորչում է: Տարբեր երանգների ֆենեչեկները ունեն իրենց խորհրդանշական նշանակությունը, և որպես կանոն, այն համընկնում է ընդունվածի հետ: Բայց գունային կոմբինացիաները կարող են մեկնաբանությունների ավելի լայն շրջանակ ունենալ: Օրինակ՝ յոթ երանգանի ֆենեչեկը նշանակում է սեր և բարեկամություն, բայց եթե դրանից հանվի մեկ գույնը` կապույտը, ապա այդպիսի ֆենեչեկն արդեն դառնում է սեռական փոքրամասնությունների խորհրդանիշ: Ճիշտ է, հիմա շատ քչերն են ուշադրություն դարձնում այդ զարդերի խորհրդանշական դերին, գլխավորը պարզապես նրանց գեղագիտական տեսքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular