ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք ամեն օր խոշտանգում են մեզ` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես. Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն: Այս հարցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, և նրանք արհեստական ձևով ձգձգում են գերիների հարցը և սա նույնպես հոգեկան բռնության ձև է, տեսեք՝ ինչքան է այս հարցը ազդում հայկական ներքին կարգավիճակի վրա, այս պայմաններում խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք նվաստացնում են մեր արժանապատվությունը ամեն օր»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց՝ հայատյացությունը կարևոր ցուցիչ է այն մասին, խաղաղ գոյակցությունն անհնար է, ադրբեջանական կողմը էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում:

«Ադրբեջանում գոյություն ունեն էթնիկ հիմքով և դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ հայերի նկատմամբ և սպանություններ հենց առաջին հերթին, և դա հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հայատյացությունը գեներացվում է բարձրաստիճան քաղաքական ուժերի կողմից՝ նախագահի գլխավորությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրության արձագանքը խիստ կարևոր է, և մենք ինքներս վերջում պետք է մեզ հարց տանք՝ արդյո՞ք մենք խաթարել ենք սահմանում գտնվող մարդկանց կյանքը:

«Ես հատուկ հաղորդում եմ պատրաստել և միջազգային կառույցներին պետք է ներկայացնենք ՝ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն իրականացնելու համար հնչում են սպառնալիքներ և արշավ։ Մենք ուսումնասիրել ենք կոնֆլիկտային իրավիճակներ, և տարիներով սահմանային հարցերը չեն կարողանում լուծել, քար ու թուփ քննարկվում է, և մենք պետք է կարողանանք պատասխանել մի հարցի՝ մենք արդյո՞ք ունեցանք սահմանային կյանքի խաթարում, ոչ, չունեցանք»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը նաև անդրադարձավ գերիների հարցին՝ նշելով, որ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ապօրինի է, դրանք եռակողմ հայտարարությանը հակասող գործողություններ են:

«Մեր գերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար: Միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է գերի պահելը՝ ամսաթվով պայմանավորված, քանի որ մենք գործ ունենք ընթացիկ զինված կոնֆլիկտի հետ, և այդ կոնֆլիկտը դեռ չի դադարել։ Եթե կա զինված ընթացիկ հակամարտություն, ապա մենք գործ ունենք գերիների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հակասում է եռակողմ հայտարարությանը»,- ասաց Թաթոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular