ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը քանդվելու է աչքներիս առաջ՝ հասարակության մեծ մասի դիտորդ ու անօգնական հայացքի ներքո. Այլընտրանքային նախագծեր խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ  աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։

Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապես հրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։ Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդային վախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ  չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

ԱԺ մեծամասնություն՝«Իմ քայլը». մինչ ԱԺ մեծամասնությունը դարձել էր Փաշինյանի սպասարկող անձնակազմ՝ իրեն դրսևորելով  որպես 83 հոգանոց նաժիշտների խումբ, չգնալով ոչ մի խելամիտ լուծման, Փաշինյանը, վերաթարմացնելով արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, ծախում է իր թիմին։ Ակնհայտ է, որ այսօրվա 83-ից առնվազն 55-60 –ը չեն լինելու ապագա խորհրդարանում։ Ի՞նչ է ստացվում. «Իմ քայլը» կարող էր և այս պահին էլ դեռ կարող է ընտրել նոր վարչապետ՝ իր ներսից, Վ. Մանուկյանին, երրորդ մարդու, լիցքաթափել երկրում վիճակը և շարունակել խաղաղ աշխատել։ Չի անում դա՝ հանուն Փաշինյանի, իսկ վերջինս, առանց աչք թարթելու, նրանց շպրտում է դուրս։ Սա տրամաբանական էր, մենք սրա մասին զգուշացրել էինք։

Բայց մինչ Փաշինյանը բանակցում է ԼՀԿ և ԲՀԿ-ի հետ՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու համար, ամենահետաքրքիր անակնկալը կարող է լինել հենց «Իմ քայլից», որի  պոտենցիալ դուրս շպրտվող շարքերը կարող են առաջադրել իրենց թեկնածուին, և որը կարող է հանգիստ, խաղաղ և լեգիտիմ ճանապարհով դառնալ ՀՀ վարչապետ ու սկսել նոր կառավարության կազմավորումը՝ երկրում հիմք դնելով իրական համերաշխության հաստատմանը։ Այդ թեկնածուն կարող է լինել թե´ իրենցից մեկը, թե´ որևէ մարդ, որի հետ իրենք կարող են հանգիստ աշխատել՝ ելնելով մարդկային կոնտակտներից կամ քաղաքական կոնյունկտուրայից։

Ընթացիկ հետևություններ

Փաշինյանի համար ստեղծվել է դասական ցուգցվանգ. նա պետք է քայլ անի, բայց բոլոր քայլերն իր դեմ են։ Մի պահից սկսած՝ նրա դեմ է նույնիսկ «Իմ քայլը»։ Քայլ չանել նա չի կարող, և ոչ թե խաղի կանոնն է այդպես պահանջում, այլ՝ իրականությունը։ Քայլ չանելու դեպքում առաջիկա շաբաթներին հանրային ճնշումը էապես մեծանալու է, և դե ֆակտո ու դե յուրե արձանագրվելու է իր՝ կառավարելու անկարողությունը։ Եվ այստեղ այն պահն է, որ Փաշինյանին պետք է օգնության գա Փաշինյանի ընդդիմությունը՝ հարթակը։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման տեսակետից, թե´ բովանդակության նկատելի փոփոխության։ Հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները։Իսկ լուծման ճանապարհին կարևոր կետերից է Փաշինյանին անձնական երաշխիքների ապահովումը՝ խաղաղ և արագ հեռանալու պայմանով։

Որոշ կանխատեսումներ

Շատ մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներում Փաշինյանը կրկին ազնիվ չէ ու վերջում չի գնալու այդ քայլին։ Իր բնավորության համաձայն՝ կարող է դա բարդել ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա։ Չմոռանանք, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր համար ռիսկերը չափազանց մեծ են։

Իսկ ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում.

Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում,  զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով։ Փորձելու է ՀՔԾ, դատաիրավական համակարգի միջոցով ճնշել ընդդիմախոսներին։ Դրանից, իհարկե, շատ բան չի փոխվի։

Ընդդիմությունը, եթե չի կարողանում վերափոխվել բովանդակային և կազմակերպչական առումով, ապա լարվածության այս շեմից այն կողմ չի կարողանալու անցնել։ Իսկ դա ենթադրում է, որ փաստացի իշխանափոխություն չի արձանագրվելու։

Եվ կա երրորդ կողմ՝ պետությունը, որը մտնելու է հարաճուն կազմաքանդման փուլ։ Պետությունը քանդվելու է աչքներիս առաջ՝ հասարակության մեծ մասի դիտորդ ու անօգնական հայացքի ներքո։ 1-2 սերունդ դեռևս հիշում են Խորհրդային Միության փլուզման տարիները, փոքր Հայաստանինը լինելու  է անհամեմատ ավելի սոսկալի, քանի որ այստեղ ոչ մի համակարգ չի աշխատելու։ Խոսքն ընդամենը ամիսների մասին է։ Հայաստանը չունի ոչ մի ռեսուրս՝ առանց նոր, էֆեկտիվ կառավարության դուրս գալու այս ճգնաժամից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular