ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին»․ Տ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ« վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախում ադրբեջանցիների տեղաարժերին։ Գրառման մեջ ասվում է․

«Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։

Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։

Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի նման շարժերի հնարավորության մասին ամրագրումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրանք կազմակերպվում են «բանավոր փոխըմռնման» կամ գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։

1-2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև այլ պայմանավորվածություն կա՝ գաղտնի, մինչև հիմա այն չի հանրայնացվել։

ՀՀ փոխվարչապետն այդ պայմանավորվածության գոյությունը խորհրդարանում հաստատեց, սակայն հղում անելով դրա գաղտնիության տարրերին՝ չմանրամասնեց։

Չկա երաշխիք, որ նմանատիպ այլ՝ գաղտնի պայմանավորվածություն, կա նաև Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժերի մասին։

Ցավալի է, որ այդ շարժերը չեն սահմանափակվում նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը հրապարակային հրաժարվում է եռակողմ հայտարարության, թերևս, մեզ համար ամենակարևոր դրույթի կատարումից՝ ռազմագերիների, գերիների, պատանդների վերադարձից։

Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին անվերապահորեն չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները, նույնիսկ նրանք, որոնք ամրագրված չեն համատեղ հայտարարությամբ։

Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular