ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան:

Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:

Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:

Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:

Կարծում եմ՝ հրաժարական կտա:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում:

Այո:

Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ:

Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:

Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում:

Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետեւ այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք:

Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՛նչ կարծիք ու­նեք:

Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք:

Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։

Այո։

Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ եւ փրկել մեր երկիրը։

Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular