ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է միջազգային հանրությունն աչք փակում Հայաստանում ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացի, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, որոնց վրա անցյալում աչք չէր փակում: Օրումեջ խստաշունչ հայտարարություններ էին տարածում, իսկ հիմա հայտարարությունները բացառապես հօգուտ իշխանությունների են, եւ ամեն քայլով հասկացնում են, որ մեր երկիրն այս ճգնաժամին հասցրած իշխանություններն իրենց սրտով են, եւ իրենք ամեն գնով պաշտպանելու են նրանց:

Ինչպես 2018-ին տրա­մագծորեն իրարից տարբեր ուժերի, անձանց եւ միավորների շահերից էր բխում Սերժ Սարգսյանի հեռացումը, եւ նրանք բոլորն ակամայից նպաստեցին Նիկոլ Փաշինյանի՝ իշխա­նության գալուն, այնպես էլ այսօր տարբեր կառույցների, միջազգային կենտրոնների, գերտերությունների, Արեւմուտքի եւ Ռուսաստանի՝ բո­լորի, շահերից է բխում նրա մնալը: Դա չի բխում միմիայն հայերի շա­հերից:

Միջազգային հանրությունը լռում էր, երբ Արցախում մի ամբողջ սերունդ էր ոչնչացվում, բայց չի լռում, երբ բանակի հրամանատա­րական կազմը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք դեմ չեն Արցախի հայաթափմանը եւ Ադրբեջանի կողմից Արցախի բուն հողերի օկուպացիային, բայց տա­րիներ շարունակ պահանջում էին, որ հայկական ուժերը դուրս բերվեն ադրբեջանական 5 շրջաններից:

Պարզ է, որ մեր հասարակության, մեր պետության շահը միջազգային հանրության համար հազարերորդա­կան է, կարեւորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը: Եթե անգամ հայ ժողո­վուրդն իսպառ բնաջնջվի, միջազգա­յին հանրությանը դա չի հուզի՝ նրան անհրաժեշտ է վերահսկելի Կովկաս, որի սիմվոլն է դարձել Նիկոլ Փա­շինյանը, որն այսօր բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները, ծառայում օտարի շա­հին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular