ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան. նոր փոփոխություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանության արժանացրեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսվում է գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար (դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհային
երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանը)։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործել է վարչական դատավարության երկու օրենսգիրք և երկուսում էլ գրավոր ընթացակարգ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա։ 

«Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն` վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566%-ով ավելացել են։ Եվ եթե նայենք 2018-2020 թվականների վիճակագրությունը, այն գործերը, որոնց համար ներդնում ենք գրավոր ընթացակարգ, կազմում են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Օրինակ՝ 2019 թվականին վիճարկման հայցերով 7 հազար 165 դատական ակտ է կայացվել, որից 5 հազար 755-ը վերաբերել են նշածս գործերին,- ասաց նախարարը՝ ավելացնելով,- հետևաբար, հիմք ընդունելով այս  գործերի բնույթը և այդ իրավախախտումներով գործերի քննության համեմատաբար պարզ լինելը` մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով: Իսկ վերաքննիչ դատարան, օրինակ 2019 թվականին 5 հազար 755 ակտից բողոքարկվել է 2 հազար 84-ը, որից 35 տոկոսը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից»։

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գործի քննության գրավոր ընթացակարգ, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել պարտադիր գրավոր ընթացակարգով, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր, այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսել հնարավորություն վարչական դատարանի համար կիրառել գրավոր ընթացակարգ։

Վերաքննիչ վարչական դատարանին տալ հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառիկ դեպքերում դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա էականորեն կբերի դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավորների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքները՝ նախագիծը կառավարության որոշմամբ ճանաչվեց անհետաձգելի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular