ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԶՈՒ-ն և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել է, որ ժողովրդի հետ է, իսկ ո՞ւմ հետ են իշխանությունները․ Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը, այն ամբողջությամբ՝ ստորև․

««...Միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։

Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բանակի բոլոր առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ։

Բանակը ժողովրդի հետ է, իսկ ո՞ւմ հետ են իշխանությունները։ Այդ իշխանությունները երեկ դիպուկահարներ էին տեղայակել ժողովրդին դեմ հանդիման, ցուցադրաբար նշան էին բռնել խաղաղ հավաքին, ավտոմատներով զինված ոստիկանները շրջում էին Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները պարիսպ էին կազմել, իսկ ԱԺ բակում տեղադրվել էին լուսաձայնային նռնակներ։

Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսարանի մյուս կողմում մենք էինք՝ մեր երեխաները, մեր ընկերներն ու հարազատները, մեր ծնողները, մանկասայլակով կանայք և եռագույնը ձեռքներին երիտասարդ տղաներ ու աղջիկներ։

ՀՀ Զինված ուժերը և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել է, որ ժողովրդի հետ է, իսկ հայտարարությամբ նախազգուշացրել են իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Պարոնայք գեներալներ

Որպես քաղաքացի և որպես մայր՝ կոչ եմ անում ձեզ՝ կրկին հրապարակային վերահաստատել, որ ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մեր և մեր երեխաների հանդեպ ուժ կիրառելու կամ կրակելու խելահեղ որոշումներ կայացնել։

Մենք վաղը, մյուս օրը նորից գնալու ենք հավաքին, գնալու ենք մեր երեխաների հետ, մեր հարազատների հետ, անկախ՝ դիպուկահարների և ավտոմատավոր ոստիկանների առկայությունից։ Մենք գնալու ենք՝ վերահաստատելու, որ մեր բանակի կողքին ենք, մենք և մեր հերոսական բանակն իրար կողքի ենք, իսկ ո՞վ է կանգնած մեր դեմ։ Մեկը, ով աղետի հասցրեց մեր երկիրը»։

Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular