ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը մինչև ընտրությունները կստանձնի վարչապետի պաշտոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ մի հետաքրքիր իրադարձություն էր տեղի ունենում: Որևէ մեկի աչքից չվրիպեց այն, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ուղղված հարցերին չէր պատասխանում: Փաստենք, որ նման բան նախկինում տեղի չի ունեցել որևէ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում: Նիկոլ Փաշինյանի դեպքում դա արտառոց էր նաև այն իմաստով, որ վարչապետը երբեք առիթը բաց չի թողել ամբիոնին մոտենալու և իր ասելիքն ասելու համար: Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գնահատելով իրավիճակը՝ լրատվականները լուր հաղորդեցին, թե իբր վարչապետը մինչ նիստը սկսվելը ալկոհոլ է ընդունել և ի վիճակի չէր ամբիոնին մոտենալու, բայց դա ապատեղեկատվություն էր, քանի որ ամենավերջում Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին պատասխանելու պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Թե ինչու նա պատասխանեց միայն Բաբաջանյանի հարցին քննարկման այլ թեմա է, բայց փաստենք, որ Փաշինյանն ամենևին էլ հարբած չէր: Նա սթափ էր: Ի դեպ, Բաբաջանյանի հարցը վերաբերում էր արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Ու վարչապետը միտումնավոր պատասխանում է հենց այդ հարցին:

Հիմա. արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով: Երկրորդ տեսակետ չկա՝ մի քանի դեկորատիվ քննարկումներ և կոնսուլտացիաներ անցկացնելուց հետո, նա կհայտարարի դրա մասին: Հետևաբար մեր դիտարկմամբ` երեկվա ողջ իրադարձությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները կառավարության ղեկը փոխանցելու է Տիգրան Ավինյանին: Այսինքն երեկվա տեղի ունեցածը պարզ մեսիջ էր: Ընտրություններից հետո, բնականաբար, իշխանությունների վերադասավորումը կլինի արդեն` ըստ ընտրությունների արդյունքների: Եթե իշխանությունները հաղթեն, ապա վարչապետի պաշտոնը նորից կստանձնի Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, առաջիկա զարգացումները լրացուցիչ լույս կսփռեն գործընթացի վրա, սակայն վերը նշված արձանագրումը խաղարկվող սցենարի մի մասն է:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular