ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 4-ի Ձեր աստղագուշակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, նրա համար, ինչն ի վիճակի չեք փոխել: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. դա կօգնի գլուխ հանել իրավիճակից, հասկանալ՝ ինչպես է լավ գործել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք շատ հարցերի պատասխաններ կգտնեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք ունակ կլինեք ուժեղ զգացմունքներ առաջացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անակնկալներով լինի կլինի, որոնց մեծ մասը հաճելի կլինեն: Կարող են իրականանալ հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնք և՛ ձեզ, և՛ շրջապատողներին համարյա ֆանտաստիկ էին թվում: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները: Աշխատեք օգտագործել բացված բոլոր հնարավորությունները: Մեծ հաջողության հասնելու շանս կա:

Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ որոշ Ցուլեր շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Հարմար օր է մտերիմների հետ կարևոր բաների մասին խոսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, հետաքրքիր և արդյունավետ օր է: Բարդ առաջադրանքներ կհայտվեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Հաճախ ծրագրերի իրագործման հարցում կօգնեն հին ու նոր ծանոթները: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, կարող են ձեր հուսալի համախոհները դառնալ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ֆինանսական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում մի շտապեք. այսօր արժե գումարին խնայողաբար վերաբերվել, և դա կօգնի խուսափել ապագայի տհաճ պահերից: Երեկոյան հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հաջող կանցնեն: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կարող եք մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին լսում և տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հնարավոր են զուգադիպություններ, անսովոր պատահարներ: Չի բացառվում՝ դրանցից մասնագիտական ոլորտում դրական փոփոխություններ սկսվեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն ընտանիքի աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ: Գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Անհանգստանալու կարիք չկա: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որոնք բարդ գործերից գլուխ հանելու, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կտան: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Որոշ Առյուծներ տեղեկատվություն կստանան, որը պետք կգա աշխատանքի մեջ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով և հրաշալի է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են անակնկալներ ու նվերներ: Անսպասելի կուրախացնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է. այդ հատվածում կարող եք գործերում հրաշալի արդյունքների հասնել: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել այն, ինչ մյուսները կես ճանապարհին են թողել՝ հույս չունենալով հաջողության հասնել:

Ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Հիմնականում դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե բավականաչափ համբերատար լինեք: Կարևոր կլինի եզրակացությունների և որոշումների հարցում չշտապելը: Իրավիճակից գլուխ հանելու համար սովորականից շատ ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չափազանց վստահող մի եղեք: Այսօր արժե ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգել և զգոն լինել այն մարդկանց հետ, որոնք բացահայտ կերպով փորձում են շահել ձեր համակրանքը: Մի շտապեք համաձայնել առաջարկներին, նույնիսկ եթե դրանք խոստումնալից են թվում. սկզբում պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Օրվա վերջին նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործման հարցում կօգնեն հին համախոհները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Այն հագեցած կլինի և շտապ գործեր շատ կլինեն: Դուք լուրջ տրամադրված կլինեք ու կաշխատեք ստանձնած ամեն ինչում լավագույն արդյունքի հասնել: Շատ Կարիճների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նրանք սխալներ չեն անի:

Հնարավոր են դրամական մուտքեր: Խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բայց այն տեղին կլինի: Լավ է չշտապեք գնումների հարցում: Ծրագրված գնումները կարող են հաջող լինել, իսկ ահա սպոնտան գնումների համար կզղջաք: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել՝ խուսափելով ճնշումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, ցավալի թյուրիմացություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

Երեկոն նոր, համարձակ ու անսովոր, բայց լրիվ իրական գաղափարների ժամանակ է: Դուք մտածածը կյանքի կկոչեք, բայց ոչ միանգամից: Հիշեք, որ հիմա չարժե կիսվել ձեր մտահղացումներով այն մարդկանց հետ, որոնք սովորաբար ամեն նոր բան քննադատում են և ինքնատիպության դրսևորումն էլ սրերով են ընդունում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած երբեմն ծագող դժվարություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Ձեզ պետք կգան համառությունն ու սկսած գործերն ավարտին հասցնելու կարողությունը: Հենց այդ որակների շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները հանձնվել են: Շրջապատողները կհիանան ձեր ձեռքբերումներով: Չզարմանաք, եթե շատերի համար օրինակ դառնաք:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Կարող եք գնումներ անել, որոնք հաճախ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերին վերադառնալու, նախկինում ձեզ հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ շատ են մտորել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Չի բացառվում՝ այսօր նոր համախոհներ ու ընկերներ ձեռք բերեք:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Կարևոր կլինի ֆինանսական գործերում թեթևամտությունից խուսափելը, գործարքների և գնումների հարցում չշտապելը: Ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք փաստաթղթերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից՝ սկսած հասարակներից, վերջացրած՝ բարդերով: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ կկարողանաք արագ առաջ շարժվել: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան լինել հետաքրքիր վայրերում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Դուք նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը ստեղծագործաբար կմոտենաք: Մտերիմները շատ հարցերում կօգնեն, և հաճախ նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular