ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած  հանրահավաքին, նրա պահվածքին, արտահայտություններին։

«Մանիպուլյացիայի զոհ լինելը մարդկանց համար վիրավորական է։ Վերջին հանրահավաքը դրա ապացույցն էր։ Չմոռանանք, որ 2018–ին մարդիկ ինքնաբուխ էին լցվում, հավատում էին, վստահում էին։ Սարերի, ձորերի տարբերություն կա։ Ես մեկն եմ այն մարդկանցից, որոնք նրան ուղղակի լսել չեն կարողանում։ Նրա ձայնը որոշ մարդկանց նյարդերի վրա այնքան է ազդում, որ  ի վիճակի չեն լսել»– ասաց Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանի համար այսօր կա մեկ գերխնդիր՝ պահպանել իշխանությունը, նրա մեջ բացակայում է պետական մտածողությունը, խղճի խայթը, մեղքի զգացումը։

«Ես արդեն երրորդ տարին է՝ լսում եմ այդ անձնավարությանը։ Տեսնում եմ հատկանիշներ, որոնք, այսպես ասած, շատ արդյունավետ են ամբոխավարական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ չունեն խղճի զգացում, խղճի խայթը պարզապես խորթ է այդ մարդկանց։ Նրան խիղճը չի կարող տանջել, նա մեղքի զգացում ունենալ չի կարող, դա ընդամենը բեմականացում է միամիտների համար»,– ասաց նա։

Կ․Նալչաջյանը նշեց, որ այս պահին խղճահարություն առաջացնելու աճպարարությունը ձեռնտու է Փաշինյանին, «Ժողովուրդ» բառն արդեն մաստակ ծամելու պես մի բան է դարձել։

«Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում։ Այդ կեղծիքը երևում է, նայեք նրա աչքերի արտահայտությանը, իր և իր տիկնոջ պահվածքը, շատ ավելի հակված են ժպտալու, զուսպ և հավաք են փորձում իրենց պահել, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Ի՞նչ ներողության մասին է խոսքը, մարդկանց զավակները գնացել են ու  չեն վերդարձել։ Մարդկանց մասունքները, մասնիկները հիմա նոր են իրենց հարազատներին հասնում։ Սա աննկարագրելի ողբերգություն է, մի հատ ասել ներողություն և ակնկալել, որ պիտի ներվես դա բարոյականության բոլոր սահմաններից այն կողմ է»–նշեց նա։

Հոգեբանն ասաց, որ վարչապետի «կեցցեն մեր զոհերը» արտահայտության ներքին տրամաբանությունն իր համար այն է, որ բոլորն էլ զոհ են՝ Արցախն էլ, ժողովուրդն էլ։

«Զոհ են նաև այն մարդիկ, որոնք հավաքված էին այնտեղ։ Ցավոք սրտի, իրենք իսկապես զոհեր են, հոգեբանական զոհեր են, այն մարդիկ, որոնք ստիպողաբար էին եկել։ Հոգեբանության մեջ կա այսպիսի բանաձեւ՝ «ներքաշման ողբերգություն».  եթե դու ինչ–որ պատճառներով ներքաշվում ես ինչ–որ մի գործողության, արարքի մեջ, ինչը ներքուստ քեզ, քո համոզմունքներին դեմ է, երբ առաջին քայլը կատարում ես, դու արդեն ներքաշված ես։ Այս մարդիկ ներքաշված զոհեր են և իրենք մասնակից են դառնում Հայաստանի կազմաքանդմանը»– նշեց հոգեբանը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular