Սեդրակյանը՝ 5040 դրամ, Ալեքսանյանը՝ 5670․ ով որքան է փոխանցել զինծառայողների հիմնադրամին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆոյեմբերի 17-ից հասնելի է դարձել վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ԱԺ աշխատակազմի կողմից ստեղծված աջակցության հիմնադրամիկայքը: Այստեղ նշված են աշխատակիցների անուններն ու պաշտոնը` փոխանցված գումարի չափի հետ միասին:
Ըստ այդմ, մինչ այս պահը փոխանցվել է 2.036.080 դրամ:
Հատկացումների շարքում նվազագույն գումարը 160 դրամն է, որը փոխանցել է լուսանկարիչը, իսկ ամենաբարձրը` 466390 դրամ, որը հատկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:
11910 դրամ փոխանցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, 9260 դրամ` փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) 5040 դրամ է փոխանցել, Առաքել Մովսիսյանը (Շմայս)` 6630, Սեյրան Սարոյանը` 6610, Սամվել Ալեքսանյանը` 5670 դրամ:
Հիշեցնենք` հանգանակությունը կատարվում է կամավոր` ով որքան ցանկանա: