ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԳՇ պետին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ. Վարդեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետեւաբար այս գործընթացը որեւէ իրավական հետեւանք չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ հարցին անդրադառնալ հենց Սահմանադրության մեկնաբանման առանցքային եւ միակ պարտադիր հետեւանք ունեցող բանաձեւով։ Սահմանադրության նորմերը կարող են մեկնաբանել բոլորը, այդ թվում վարչապետի պաշտոն զբաղեցնողը եւ իր աշխատակազմը, ինչպես նաեւ Հանրապետության նախագահը։ Բոլորի համար պարզ է, որ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ մեկնաբանությունը տրվում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ։

Հանրապետության նախագահը իր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության մեջ հղում էր տվել Սահմանադրական դատարանի հայտնի՝ ՍԴՈ-1518 որոշմանը։

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները եւ դրանց ԾԱՎԱԼԸ։  Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է․

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը ՆՇԱՆԱԿԵԼԸ եւ ԱԶԱՏԵԼԸ, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է եւ Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ Գլխավոր շտաբի պետին եւ չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի եւ 133-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՆՈՄ ԲՆՈՒՅԹԸ եւ դրանց նկատմամբ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՎԱԼՈՎ նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետեւաբար այս գործընթացը որեւէ իրավական հետեւանք ՉՈՒՆԻ։

Այս հանգամանքը ոչ թե գործընկերներիս կամ իմ մեկնաբանությունն է, այլ հենց Սահմանադրական դատարանի դեռեւս 2020 թվականի մարտի 31-ին ընդունված որոշմամբ։  

Սահմանադրական դատարանի նշված որոշմանը կարող են ծանոթանալ բոլորը։ Ինքս առաջնորդվել էի նախկինում այն կանխավարկածով, որ նման հարցերը ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ պետք է սպառիչ իրացրած լինեին, սակայն փաստորեն վարչապետի աշխատակազմը բնական է, որ տեղյակ չէր, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը առավել մանրամասն պետք է ուսումնասիրեր։ Առհասարակ Վարչապետը նման առաջարկություն Նախագահին չէր կարող ներկայացնել, իսկ Նախագահը ոչ թե պետք է վերադարձներ այն առարկություններով այլ պետք է գրությամբ պարզաբաներ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը։ Չեմ բացառում, որ երեկ հենց այս հանգամանքը բացահայտվել է եւ այդ իսկ պատճառով նախագահը պարզապես որոշել է այլեւս զերծ մնալ այս գործընթացից»,- գրել է սահմանադրագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular