ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` պորտսիգար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծխախոտատուփի՝ պորտսիգարի, ստեղծման պատմությունն անքակտելիորեն կապված է Եվրոպայում ծխախոտի ժողովրդականության աճի հետ: Այնտեղ բռնոթու՝ հոտային ծխախոտի համար օգտագործել են ծխախոտատուփեր, որոնք իրենցից ներկայացրել են նրբագեղ մանրանկարչական զարդատուփեր: Այդ տուփերի փոքր չափը հնարավորություն էր տալիս այն պահել գրպանում, իսկ թանկարժեք քարերով զարդարանքը հնարավորություն էր տալիս ժամանակ առ ժամանակ այն ցուցադրել ընդունելությունների և հանդիպումների ժամանակ: Նման շքեղությունը հասանելի էր միայն հարուստներին և ազնվականներին: Ծխամորճերի համար ծխախոտի տերևը կտրվում էր ավելի խոշոր կտորներով, ուստի այն պահելու համար օգտագործվում էին քսակներ: Ի տարբերություն ծխախոտատուփի, քսակը օգտագործում էին ինչպես հարուստները, այնպես էլ հասարակ մարդիկ: Բայց ազնվականությունը ուներ բարակ կաշվից պատրաստված քսակ, որը ուներ արծաթով և ոսկով ասեղնագործություն, երբեմն էլ թանկարժեք քարերով զարդարանք: Իսկ սիգարների ի հայտ գալով առաջացավ անհարաժեշտություն  նման փխրուն արտադրանքը պահելու և տեղափոխելու համար, քանի որ դրանք կարող էին հեշտությամբ կոտրվել կամ  քանդվել: Անպատշաճ պահելու դեպքում այդ թանկարժեք ծխախոտային ապրանքները կարող էին նաև չափից դուրս չորանալ կամ, ընդհակառակը, խոնավանալ: Արդյունքում հայտնվեցին սիգարների պահպանման հատուկ տուփեր, որոնք կոչվեցին պորտսիգարներ։

Բուն պորտսիգար բառը կազմված է porte և cigare բառերից, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «կրել» և «սիգար»: Եվրոպական առաջին պորտսիգարները (17-րդ դար) եղել են արծաթագույն, ունեցել են ներդիրներ, էմալային մանրանկարներ, երբեմն անգամ թանկարժեք քարերով զարդարանք: Այնուամենայնիվ, շատ շուտ սիգարները սկսել են պահվել հատուկ, գեղեցիկ ձևավորված, սերտորեն փակված փայտե տուփերում, որոնք ունեն  խոնավացնող սարքավորումներ: Արծաթե ծխախոտատուփերի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է մարել: Սակայն սիգարետների գալուստով կրկին առաջացել է դրանց պահպանման  խնդիր, քանի որ վերջիններս էլ ավելի հեշտությամբ էին կոտրվում գրպաններում: Այդ պահց էլ հենց հայտնվել է պորտսիգարը արդեն մեզ ծանոթ տեսքով: Չնայած նախկին անվանը, այժմ ծխախոտի տուփը հարմարեցված էր ոչ թե սիգարներ, այլ սիգարետներ պահելու համար: Մի քանի դար շարունակ պորտսիգարների արտադրության հիմնական նյութը եղել է արծաթը, որը ունեցել է  գեղեցիկ գույն, փայլ և հիանալի պաշտպանիչ հատկություններ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Ոսկերչական արհեստանոցներում պատվիրել են ոչ միայն արծաթե, այլ նաև ոսկե ծխախոտի տուփեր, որոնք առատորեն զարդարվել են ներդիրներով, ունեցել են նուրբ փորագրություններ և թանկարժեք քարերով զարդարանք: Իհարկե, միայն հարուստ ծխողը կարող էր իրեն թույլ տալ նման պորտսիգար:

Սիգարետների զանգվածային արտադրությունը և դրա օգտագործումը հասարակության բոլոր խավերի կողմից առաջացրել է պորտսիգարների ոչ միայն թանկ, այլ նաև ավելի էժան տեսակների պահանջարկ: Սկսվել է պղնձե, բրոնզե և պողպատե պորտսիգարների զանգվածային արտադրություն: 20-րդ դարի սկզբին պորտսիգարը տղամարդու համար դարձել է հիանալի նվերներից մեկը, նույնիսկ եթե նա ծխող չէ: Դա նորաձև էր և ոճային: 20-րդ դարի կեսերին սիգարետների համար ստվարաթղթե տուփի գյուտով արագորեն պորտսիգարների կրման  նորաձևությունն անցնել է: Բանն այն է, որ ստվարաթղթե տուփը օգտագործելը ավելի հարմար է, տնտեսապես շահավետ, իսկ տուփի հերմետիկությունը հուսալիորեն ապահովված է ցելոֆանե թաղանթի միջոցով: Ներկայումս Եվրոպայում պորտսիգարների նորաձևությունը սկսում է վերադառնալ: Հիմա չնայած այն հանգամանքին, որ շատերը նախընտրում են կաշվե պորտսիգարներ, մետաղը շարունակում է լինել առավել հուսալի և բարձր կարգավիճակի իր: Հարկ է նշել, որ արծաթե պորտսիգարները, որոնք հայտնի են դեռ 17-րդ դարից ներկայումս էլ նորաձև են, բացի դա նրանց դիզայնը գործնականում չի փոխվել: Նրանք տարբերվում են տարողունակությամբ, երկարությամբ և սիգարետների ֆիքսման եղանակով: Օրինակ՝ կան փոքր «պորտսիգարներ», որոնց մեջ տեղավորվում է 3 կամ ավելի սիգարետ, չնայած ստանդարտ պորտսիգարի տարողունակությունը քսան է: Կանացի պորտսիգարները իրենց ձևերով ավելի շքեղ ու նրբագեղ են:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular