ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղրղզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից), Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842 - ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։

1898 - ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։

1911 - ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։

1918 - կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի 4-րդ հոդվածի բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված  Արևմտյան Հայաստանի տարածքները այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։

1930 - բացվել է Համազգային ճեմարանը։

1933 - վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։

1949 - ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։

1953 - ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։

1959 - բացվել է Մատենադարանը։

1985 - ծնվել է երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։

1988 - «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին, որի մեջ մեղադրել է «Սովետական Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։

1992 - Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։

2003 - Հայաստանյան 6 հեռուստաընկերություններ ուղիղ եթեր են հեռարձակել հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։

2008 - Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:

2018 - նոր էլեկտրագնացքը իրականացրել է իր առաջին երթուղին, որի ժամանակ  2 ժամվա ընթացքում Երևանից հասել է Գյումրի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1468 - վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։

1575 — Մոգոլների կայսր Ակբար 1-ին Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։

1639 — Բոստոնի(ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունը` ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։

1768 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։

1804 — Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքը առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։

1842 - վախճանվել է անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։

1845 - Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։

1845 - ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։

1847 - ծնվել է շոտլանդացի նշանավոր գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։

1861 - Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։

1863 - ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։

1875 - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։

1878 — Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական ինքնավար կոմսությունը։

1894 — փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։

1921 - կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկրների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար 1923 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

1923 - Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։

1924 - Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։

1933 — Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։

1938 - Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։

1991 - Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Սովետական Միության կազմից դուրս գալու օգտին

2005 — Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։

2008 - վախճանվել է իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular