ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-ին համացանցում տարածված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին «Arsen Shur Karapetyan» օգտատիրոջ կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքներով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով հստակ սահմանված են այն տվյալները, այդ թվում՝ ծննդյան վայրը, որոնք պետք է անձնագիրը պարունակի։ Յուրաքանչյուր դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող փաստաթղթում (ծննդյան վկայական, օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթ)։

Ուստի եթե անձը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ձեռք է բերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որում ծննդավայրը նշված է «Ադրբեջանի ԽՍՀ», ապա նրա ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է «Ադրբեջան»։ Հարցին՝ ինչու «Ադրբեջան», ոչ թե «Ադրբեջանի ԽՍՀ», պարզաբանենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։ Այդ չափանիշներով նախկին միութենական երկրների մասով գրելաձև առկա չէ և այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի։ Այս իսկ պատճառով մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ չափանիշներին համապատասխան․ օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Ադրբեջան և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular