ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջինս ասաց, որ, ուսումնասիրելով նախագահի գործունեությունը, կարելի էր ենթադրել, որ Արմեն Սարգսյանը ամեն դեպքում Սահմանադրության ոգուն ոչ հարիր ինչ-որ գործընթաց է մեկնարկելու. «Նա հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իր վրա ազդեցություն ունենալ»,- ասաց սահմանադրագետը:

Նա նշեց, որ հնարավոր է հետագայում նախագահի պաշտոնանկության գործընթաց մեկնարկի. «Նախագահին իշխող ուժի արբանյակները շանտաժ էին անում, որ հրամանագիրը չստորագրելու պարագայում, նրա նկատմամբ կարող է մեկնարկել իմպիչմենտի գործընթաց, սակայն դա չէր կարող տեղի ունենալ, քանի որ որևէ հիմք չունեին դա անելու: Այս պարագայում նրա նկատմամբ հնարավոր է հետագայում պաշտոնանկության գործընթաց մեկնարկի, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածն ասում է՝ նախագահի կողմից Սահամնադրության կոպիտ խախտման պարագայում հնարավոր է նրա պաշտոնանկության գործընթացի մեկնարկում»,- պարզաբանեց Գոհար Մելոյանը:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ նախագահը դիտավորյալ ոչինչ չի անում, որ այդ հրամանագիրը ուժի մեջ մտնի. «Նախագահը անգործության է մատնվում այն էլ այն դեպքում, երբ ինքը ևս այն անվանել է հակասահմանադրական: Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել, որ հրամանագիրը ուժի մեջ մտնի: Նա, երբ նախագահի պաշտոնն էր ստանձնում, դժգոհում էր, որ այդ պաշտոնում իր լիազորությունները սահմանափակված են. Արմեն Սարգսյանն ունի Սահմանադրությամբ մեկ հիմնական դեր, գործառույթ և լիազորություն՝ Սահմանադրության կարգի պահպանում: Այս պարագայում քննադատելի է նախագահի նման կեցվածքը և շատ ցավալի է, որ նա հերթական անգամ այսպիսի դավադիր իշխող ուժի հետ գնաց գործարքի»,- եզրափակեց սահմանադրագետը:

Զվարթ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular