ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ տնօրենը հորդորում է աշխատանքից ազատել Տաթևիկ Ռևազյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է. ինչո՞ւ….

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ հայ հանրությունը ևս մեկ ցնցող լուր ստացավ. անհետացել էր EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավը:

168.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակումներով արդեն իսկ հանդես եկել է՝ զրուցելով ոլորտից քաջատեղյակ անձանց հետ: Մեկտեղել էինք նաև Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) հայտարարությունը ինքնաթիռի անհետացման մասին, Նիկոլ Փաշինյանի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրապարակումները թեմայի առնչությամբ, պարզել էինք՝ ում է պատկանում անհետացած կամ առևանգված, իսկ գուցե լավ գնով վաճառված ինքնաթիռը, գրել, թե ինչ պատմություններով է հայտնի նշյալ ընկերությունը և ինչ նպատակով է այն ի սկզբանե մտել Հայաստան:

Անհետացած ամերիկյան օդանավի վերաբերյալ չուշացավ նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքը:

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ, այլ կերպ, դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,- մասնավորապես պատասխանել էին ԱՄՆ դեսպանատնից Tert.am-ի մեր գործընկերներին:

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատնից թափանցիկ ակնարկել էին, փաստորեն, որ իրենք գիտեն՝ ինչպես է տեղի ունեցել ամերիկյան ինքնաթիռի՝ Իրան հասնելը, և, ուշադիր, հայկական կողմին հորդորել են հստակեցնել ինքնաթիռի կարգավիճակը, ու համենայնդեպս նշել, որ տեղեկացված են՝ ամերիկյան ինքնաթիռը փոխանցվել է իրանական կողմին:

Հետագա զարգացումների մասին 168.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամերիկյան կողմը, բնականաբար, խիստ զայրացած է փաստի առնչությամբ, և ակնհայտ է, որ այս միջադեպը հեշտ հարթվողներից չէ: Ամերիկյան կողմի վրդովմունքը մեղմելու համար իշխող կառավարությունը, ի դեմս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի, ով հետևողականորեն ավերել է հայկական քաղավիացիային առնչվող ամեն ինչ, որոշել է գնալ գործարքի և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ  հետ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այսուհետ հայկական ավիացիային վերաբերող յուրաքանչյուր հարցի մասին տեղեկացնելու, իսկ ավելի ճիշտ՝ զեկուցելու է ամերիկացիներին:

ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սրա մասին իմացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այս մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, հորդորել, որ Տաթևիկ Ռևազյանին աշխատանքից ազատի, քանի որ վերջինիս անունն այսուհետ կապվելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:

Մեր տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Տաթևիկ Ռևազյանին ազատել աշխատանքից, որովհետև հավանաբար միմյանց հետ այլևայլ գործարքներին առնչվող գաղտնի թելերով են կապված:

Նյութի աղբյուր՝ 168.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular