ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետ Լեոնկովը պատմել է, թե ինչպես են «Արբալետ ԴՄ»-ները պայքարում ԱԹՍ-ների դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
politexpert.net-ը գրում է, որ ըստ «Հայրենիքի զինանոց» ամսագրի կոմերցիոն տնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի՝ «Վագր-Մ» զրահամեքենան հարթակային մեքենա է, որի վրա վրա կարող են տեղադրել այնպիսի մարտական մոդուլներ, որոնք թույլ են տալիս պայքարել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախների, մասնավորապես ԱԹՍ-ների դեմ։ Ռուսական բանակի հատուկ նշանակության ջոկատները կստանան «Վագր-Մ» զրահամեքենաները «Արբալետ-ԴՄ» մարտական մոդուլներով, որոնք ունակ են անօդաչու թռչող սարքեր խփել: Այս եզակի զենքի հիմնական առանձնահատկությունը ամբողջական կայունացումն է, որի օգնությամբ այն ունակ է նպատակային կրակ վարել նույնիսկ շարժման ժամանակ: Զրահամեքենայի ծրագրային ապահովումը թշնամու օդային կամ ցամաքային թիրախները ավտոմատ է հետևում և թիրախավորում:
 
Ըստ Լեոնկովի՝ նման մարտական մոդուլներով հեշտ կլինի պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ: Նա նշել է, որ բոլոր զրահամեքենաների հիմնական խնդիրը անձնակազմի պաշտպանությունն է ու մարտում հետևակի աջակցությունը: Լեոնկովի կարծիքով՝ ներկայումս ամենահրատապ խնդիրներից մեկը ԱԹՍ-ներից պաշտպանությունն է, քանի որ, եթե թերագնահատվի դրանց սպառնալիքը, ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ:
 
«Ռազմական փորձը Լեռնային Ղարաբաղում պարզ է դարձրել, որ նման զենքի դեմ համարժեք հակադարձումը բերում է ցանկալի արդյունքների։ Բոլորն ասում են, որ իբր այնտեղ Bayraktars-ներն են հաղթել հակաօդային պաշտպանությանը, բայց դա ճիշտ չէ: Եթե նայեք ԱԹՍ-ների կորուստների ընդհանուր թվին, ապա այդ հարաբերակցությունը կազմում է մոտ 1:4-ի, ընդհանուր առմամբ մոտ 95 տարբեր ԱԹՍ է խփվել, այդ թվում «Բայրաքթար»-ներ, վերջին օրերում խփված թուրքական ԱԹՍ-ների միջին օրական թիվը եղել է օրական 6-8 միավոր: Այդ ամբողջ ընթացքում 19 հակաօդային պաշտպանության համակարգի կորուստ է եղել, և այն էլ միայն այն պատճառով, որ ՀՕՊ-ի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը բարձր մակարդակի վրա չի եղել. 95 ԱԹՍ 19 ՀՕՊ համակարգի փոխարեն, ո՞վ է հաղթել, իհարկե ՀՕՊ համակարգը»,- ասել է նա:
 
Լեոնկովը նաև ասել է, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի ընթացքում, առաջին հերթին, անհրաժեշտ է ԱԹՍ-ն հեռավորության վրա հայտնաբերել: Օրինակ, «Արբալետ-ԴՄ» ավտոմատացված գնդացիրային մոդուլը հագեցած է տեսախցիկով, որը ունակ է ԱԹՍ-ներ հայտնաբերել երկնքում:
 
«Թիրախի հայտնաբերման միջակայքը մոտ 2,5 կմ է, որին հետևում է թիրախավորումը, իսկ հետո աշխատում է մուդուլում տեղադրված գնդացիրը, որը 12,7 մմ տրամաչափի հայտնի «Կորդ» գնդացիր է», - ասել է ռազմական փորձագետը:
 
Ըստ նրա՝ ռուսական զրահամեքենաների հակառակորդներից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի խոյահարող ԱՓՍ-ն, այսինքն թիրախին հարվածող ու ինքնաոչնչացվող արկերով ռումբը: Այդ ԱԹՍ-ների թիրախի հայտնաբերման տիրույթը ճշգրտորեն համապատասխանում է մոդուլի կողմից դրանց հայտնաբերման տիրույթին:
 
«Սակայն, եթե այլ ԱԹՍ-ներ ևս հայտնվեն զրահամեքենայի գործողության տիրույթում, ապա կպահանջվեն ոչնչացման այլ միջոցներ, բայց միանգամայն հնարավոր է «Արբալետ-ԴՄ»-ն օգտագործել ԱԹՍ-ների դեմ», - ամփոփել է զրուցակիցը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular