ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը 3 տարի շարունակ գիտակցված իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո ճաքեր չի տալիս (գոնե ակնառու)։ Ավելին ասեմ՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանության բուրգն այդքան ամուր չի եղել, որքան Նիկոլ Փաշինյանինը։ Օրինակ՝ ինչպես հետո պարզվեց, «մերժիր Սերժին» օպերացիային թաքուն մասնակցում էին Սերժ Սարգսյանի ամենամտերիմ իշխանավորները, օլիգարխները, ընդհուպ ընտրությունների, այսպես կոչված, «տասովչիկները»։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության գրեթե կեսը նախկին «սերժականներ» նշանակվեցին պարզ պատճառով, որ նրանք Նիկոլին իշխանության բերելու փայատերերից էին։

Դե, իսկ քայլողների «սրտի» օլիգարխների շարքերը համալրեցին բոլոր այն գործարար-պատգամավորները, որոնց պատգամավոր Նիկոլը մինչ հեղափոխությունը օր ու արև չէր տալիս իր թերթով ու ելույթներով։ Երբ «Մարիոթում» Նիկոլը Սերժ Սարգսյանին ասում էր, թե «ձեզ սխալ են զեկուցում, դուք Հայաստանում իշխանություն այլևս չունեք», նա առաջին հերթին ոչ միայն նկատի ուներ այն, որ նրան իրոք ճիշտ չեն զեկուցում (վստահ ենք, որ հենց այդպես էլ եղել է), այլև այն, որ Սերժ Սարգսյանի իշխանության հենարաններն այլևս իր հետ չեն։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր։ Վերադառնանք Նիկոլի իշխանական բուրգին։ Պատերազմում կապիտուլացվելուց հետո, դիցուք, «Իմ քայլը» խմբակցությունը լքել է մի քանի պատգամավոր։ Ու եթե նկատել եք, Նիկոլին լքած այս պատգամավորները շատ թե քիչ կայացած մարդիկ են, ովքեր անցյալ ունեն ու եթե առաջիկա գումարման ԱԺ-ում ներկայացված չլինեն, ապա, կոպիտ ասած, անապագա չեն մնա։

Մի 2-3 հոգու էլ հանենք, լավ, համոզեցիք, 5-6 հոգու, կմնան նրանք, որոնց կենսագրությունը սկսվել և, վստահ եմ, ավարտվելու է բացառապես Նիկոլի հաշվին այս ընթացքում ԱԺ պատգամավոր, մարզպետ, նախարար, փոխնախարար և այլ կալիբրի պաշտոնյա լինելու արձանագրումով։ Կարդում ես մարդու կենսագրությունը և ապշում՝ ավարտել է x բուհը, որից հետո մեծամասամբ դատարկություն է, և... ընտրվել է պատգամավոր կամ նշանակվել որևէ այլ բարձր պաշտոնի։ Ամիսներ առաջ, երբ մարդիկ միամտորեն արդարացնում էին Նիկոլ Փաշինյանին, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ինքը լավն ա, թիմն է մի քիչ անփորձ, բայց ժամանակի ընթացքում կշտկվի», այդ մարդիկ չէին հասկանում, որ Նիկոլը անճարությունից չէ, որ պաշտոնների նշանակեց անկիրթ, անփորձ, ընդամենը քայլած մարդկանց։

Նա դա խիստ հաշվարկով է արել, նա դա այսօրվա համար է արել։ Նա ժամանակին կտրուկ մերժում էր որևէ պաշտոնի նշանակել մարդկանց, որոնք ինքնուրույն մտածողություն ունեն, որոնք կայացած են, որոնք ստրկամիտ չեն: Եվ ահա, Նիկոլի իշխանության ամեն մի ներկայացուցիչ այսօր շատ լավ հասկանում է, որ իշխանափոխությունից հետո իր կյանքում երբեք այլևս շանս չի լինելու որևէ պաշտոնում հայտնվելու, ավելին՝ նրանց մեծամասնությունը պատասխանատվության է կանչվելու մի քանի անգամ Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանը սատարելու համար։ Իսկ հիմա հարցը։ Հեշտությամբ կտա՞ն այս մարդիկ իշխանությունը, անգամ եթե նժարին Հայաստանի ապագան է դրված։

Դուք միանգամայն ճիշտ եք... անշուշտ, կամավոր չեն տա։ Ավելին, ոչ միայն հեշտությամբ չեն տա, այլև ատամներով մինչև վերջ այն պահելու համար ոչ մի բանի առջև չեն կանգնի: Վկան՝ երեկվա օրը: Նիկոլ Փաշինյանից սկսած, Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալով ավարտած՝ բոլորն էլ հասկանում են՝ կա՛մ մնում են պաշտոններին, կա՛մ վերադառնում են իրենց նախկին անորոշ ու անապագա կյանքին, կա՛մ հայտնվում են մեղադրյալի աթոռին։ Կա՛մ վերջին երկուսը միասին: Բայց ես լավատես եմ։ Շարունակում եմ պնդել, որ անհրաժեշտ է երկխոսել ցանկացած նիկոլականի հետ, առաջին հերթին փրկել նրան Նիկոլի ճիրաններից։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, անհրաժեշտ է արձանագրել մի շատ կարևոր փաստ, մնացյալը ածանցվում են դրանից։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, գիտակցված 3 տարի շարունակ իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը պարզ պատճառով՝ նա գիտի, որ երկու մարդու ամենաամուր կապող բանը համատեղ գործած հանցանքն է։

Սա է Նիկոլի իշխանության ամրության պատճառը։ Նիկոլը նիկոլականների միակ փրկօղակն է, իսկ նիկոլականները՝ Նիկոլի միակ ամենառեալ հենարանը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցանկացած պահի դանակը ոսկորին հասնելու դեպքում կանգնելու են ՀՀ քաղաքացիների, բանակի և, գլոբալ իմաստով, պետության կողքին։ Նույնը երբեք չի անելու «ուսապարկերի խմբակցության» անդամների գերակշիռ մասը՝ անդեմ ու անբովանդակ մասը։ Իսկ մնացածի հետ, ինչպես արդեն նշեցի, պետք է երկխոսել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular