ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունե՛ք միակ ճիշտ որոշումը` հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է. «Լազարյան ակումբ»-ի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը հանդես է եկել ուղերձով՝ կապված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին կայացնել միակ ճիշտ որոշումը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետությունը, որը վերջերս կրել է իր պատմության ծանրագույն պարտությունը, կանգնած է նոր փորձության առաջ, որից կախված է լինել-չլինելու հարցը: Իշխանության ղեկին մնալու փորձով Նիկոլ Փաշինյանն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները և երկրին տանում է քաղաքացիական պատերազմի: Պարտվողի մոտ ձախողման համար մեղավոր են բոլորը՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռներից մինչև շարքում կանգնած հայ զինվորականները, բացի իրենից:

Փաշինյանի հաղթանակը նման իրավիճակում կհանգեցնի դեմագոգի բռնապետության, որը սեփական նպատակների համար սոցցանցերում շահարկում է մտացածին իրականությունը: Ինչպես արդեն ապացուցել են Փաշինյանի՝ իշխանության ղեկին եղած տարիները, նա ոչ մի ուրիշ բանի ընդունակ չէ: Դա նշանակում է, որ հայ ժողովրդից, Հայաստանի քաղաքացինե՛ր, ձեզանից խլում են երկիրն ու ապագան:

«Լազարյան ակումբ»-ը միավորում է Հայաստանի ճակատագրի, Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների հանդեպ ոչ անտարբեր քաղաքացիներին` երկու երկրից: Ամենադժվարին պահերին աջակցելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին՝ մենք միշտ գործել ենք՝ ելնելով հայ ժողովրդի` իր ներքին հարցերն ինքնուրույն կարգավորելու ինքնիշխան իրավունքից: Հաստատում ենք մեր անփոփոխ դիրքորոշումը: Սակայն ներքին գործերին չմիջամտելը մանտրա չէ, որը քողարկում է անտարբերությունը երկրի և ժողովրդի ճակատագրի հանդեպ: Հատկապես Թուրքիայի և այլ երկրների կողմից արդեն հնչած հայտարարություններից հետո՝ հաջակցություն Հայաստանի իրենց իսկ վարկաբեկած իշխանությունների:

Հայաստանի քաղաքացիները կանգնած են ընտրության առաջ և այդ ընտրությունը պետք է արվի:

Դիմում ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե Դուք դեռ գեթ մի կաթիլ պատասխանատվություն եք զգում Հանրապետության ճակատագրի հանդեպ, որին երդում եք տվել, ընդունե՛ք միակ ճիշտ որոշումը: Հնարավորություն տվե՛ք վստահությունը չկորցրած մարդկանց հաղթահարելու Ձեր ստեղծած քաոսը: Հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular