ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և հրապարակելու է. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Այսօրվա հանրահավաքի մասին կարծիքս գրել եմ Տելեգրամում։ Իսկ եթե մի բառով՝ սա Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։

Եվ հիմա՝ տապալված հանրահավաքից հետո և ստեղծված իրավիճակում, Նիկոլին շտապ անհրաժեշտ է նորից ռեաբիլիտացնել նախկինների մասին իր զառացանքը։ Նախկիններով վախեցնել, նախկիններին մեղադրել, նախկիններին ձերբակալել։ Անոնսն էլ արդեն տվեց՝ խոսելով Սերժ Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին իբր ուղղորդելու մասին։ Հետո էլ «Էդմոնը» ապացույց պահանջեց՝ բեմադրվելիք շոուին հանդիսավորություն տալու համար։

Իսկ հիմա բեմադրության մասին. ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը։ Ու քանի որ ԱԱԾ պետ Աբազյանը դարձել է Նիկոլի ու Աննայի անձնական օգտագործման լակեյը, նա սիրով փոխանցել է այդ ձայնագրությունը և շուտով հրապարակելու է։

Ես չգիտեմ այդ խոսակցության բովանդակությունը և այն, թե ինչպես է այն մոնտաժվել ԱԱԾ-ում, բայց հուսով եմ՝ «կոմպրոմատն» այս անգամ Հրայրի գրիչից մի քիչ ավելի հետաքրքիր դուրս կգա։ Բայց ահա մի քանի դիտարկում այդ առիթով։

ԱԱԾ աղբյուրներն ասում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ և վերջին իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի։

Իսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո Սերժ Սարգսյանին զանգել և նրա հետ խորհրդակցել են բոլորը՝ զինվորականներից մինչև դեսպաններ, կամավորներից մինչև դիտորդներ։ Ընդ որում, խորհրդակցել են նախկին բոլոր երեք նախագահների հետ: Մեկին` հաճախակի, մյուսին` ավելի քիչ, բայց կապվել են, որովհետև ուրիշ տեղ չունեին զանգելու: Նիկոլն այդ ընթացքում միշտ հարբած էր:

Վստահ եմ՝ Օնիկ Գասպարյանը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը իրեն գաղտնալսում է և վստահ եմ՝ հատուկ է զանգել բաց կապով։ Հետևաբար, այն ինչ ասել է Սերժ Սարգսյանին, համարել է, որ բաց ինֆորմացիա է և ցանկացել է նաև, որ ԱԱԾ-ի լակեյ Աբազյանը փոխանցի Նիկոլին։

Եվ վերջում. որպես բամբասանքներ տարածող ու տպող վիժվածք, Նիկոլն ամբողջ կյանքում գերագնահատել է գաղտնի ձայնագրություններն ու կոմպրոմատները։ Դրանք կարող են աշխատել ընթացիկ սխալները շտկելու համար։ Բայց երբ դու քայլող կոմպրոմատ ես՝ հայրենիքի դավաճանի, պարտվածի, տղաներին սպանածի խարանը ճակատիդ, ապա ոչ խոսքդ գրոշի արժեքը ունի, ոչ էլ քո մեղադրանքը։

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ։ Երբ հասկանան, որ չաշխատեց, շակալի նման սկսելու են նոր մարդ գտնել, որ հոշոտեն։ Կամ էլ մինչև մեկի համբերությունը հատի։ Ու անի այն, ինչ սովորաբար անում են շակալների հետ»։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular