ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա այլևս զուտ ներքաղաքական գործընթաց չէ. գործ ունենք պետության անվտանգության և պաշտպանության հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները, քափուքրտինք մտած, ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը որակում են որպես բանակի միջամտություն ներքաղաքական գործընթացներին: Բայց քաղաքագետների ու իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ իշխանություններն ու նրանց ձայնակցող սորոսականները պարզապես մանիպուլ յացիա են անում: Բանն այն է, որ ներկայումս այլևս չի կարող խոսք լինել զուտ ներքաղաքական գործընթացների մասին: Տեսեք, բանակի հրամկազմը փաստացի արձանագրում է, որ գործ ունենք իշխանությունների «ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ քայլերի» հետ: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ նշված է, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այսինքն, փաստացի արձանագրվում է, որ առաջին հերթին գործ ունենք պետության պաշտպանության և անվտանգության հետ: Իսկ ո՞վ է Սահմանադրությամբ ապահովում պետության պաշտպանությունն և անվտանգությունը: Ճիշտ է, զինված ուժերը: Այնպես որ, փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: «Բանակը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, իսկ հիմա այդ անվտանգությունը, և, ընդհանրապես, երկրի ինքնուրույնությունը, ըստ էության զրոյական մակարդակի վրա է»,- «Փաստի» հետ զրույցում ասած քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում բանակի հայտարարությունն ու դիրքորոշումը բնական է: «Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուշացած է, թեպետ, ամեն դեպքում, լավ է, որ բանակն իր ֆունկցիոնալ առաքելությունն արտահայտել է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular