ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու­խով» պո­պու­լիզմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը նույնիսկ իշխանական կուլիսներում համարում էին «ուժի ցուցադրության հավաք»: Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կա՛մ ոստիկաններ էին, կա՛մ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին: Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը: Առավելապես ոչ մի նոր բան. «նախկինների» թեման հասկանալի է, դա մշտական է, ներողություն խնդրեց՝ վստահ, որ դա բավարար է, բայց հանրահավաքի իմաստն, ըստ էության, մեկն էր. Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը յուրատեսակ «գործարք» առաջարկեց, այսպես ասած՝ «թասիբի» գցեց՝ եթե վստահ եք, որ ժողովուրդն իմ հրաժարականն է պահանջում, եկեք գնանք արտահերթ ընտրությունների:

Միևնույն ժամանակ ուշագրավ էր կիսանախագահական համակարգի անցնելու թեզը. փաստացի, Փաշինյանը ակնարկեց, որ արտահերթի չգնալու դեպքում ինքը կդիմադրի մինչև աշուն, Սահմանադրության մեջ փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի ու այդ դեպքում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Սակայն այս ամենը ներկայացվեց իրեն յուրահատուկ պաթոսով, բղավոցներով, մասսային իրենով անելու իր ունակությամբ ու, ամենակարևորը, մեծագույն պոպուլիզմով, որն այս իշխանության միակ հաջողված կողմն է: Դրա վկայությունն էր արտահերթի պարագայում իբր նախապես մտածված նախընտրական լոզունգը՝ «Վերջ թավիշին»: Իբր, որովհետև, ի վերջո, փետրվարի 25-ին հենց ինքն էր խոստովանել, որ իր կողմնակիցներն ուզում են լսել հենց այդ լոզունգը:

Հանրահավաքից հետո սոցցանցերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը հավաքը մեծամասամբ գնահատում էին որպես անասելիք, դատարկախոսությամբ և առավելապես կեղծ թեզերով բեմականացված շոու, որն առաջին հերթին ուղղված էր իր թիմին՝ ցույց տալու, թե ինքը ամուր կանգնած է ոտքի վրա: Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ հավաքի ընթացքում, թե՛ հատկապես ավարտից հետո, երբ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններով շրջապատված (տպավորություն կար, որ նրանք մասնակիցներից շատ են), քայլերթ սկսեց, Հանրապետության հրապարակից շատերն արագ բարձրանում էին Բաղրամյան պողոտա՝ միանալու ընդդիմությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular