ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 7-ին հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին․ Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես իրավապահ համակարգին խորհուրդ կտամ քթները չխոթել բանակ, որովհետև այնտեղ շատ դժվար փորձությամբ կարող են անցնել։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ընդդիմության հրավիրած հանրահավաքի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Իհարկե լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը, որը մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքների ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, ինքն այսօր տեսնում է, որ այս իշխանությունները կամաց-կամաց մեր երկիրը մաս-մաս հանձնում են թուրքերին․ այդ դեպքում ինքն այդպիսի որոշում է ընդունել և ես այսօր կառաջարկեի, որպեսզի նաև Գլխավոր շտաբը, շտաբի պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար։

Ես առաջարկում եմ, որպեսզի մեր ժողովուրդը, լայն մասաները սատար կանգնեն մեր բանակին, առաջարկում եմ, որպեսզի մոլորության մեջ չլինեն։ Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը ինչպես նախկինում, այնպես էլ նախկինում արտահայտվելու է այսպես՝ «Եթե ես չկանգնեցնեի, չգիտեմ, 25-30 հազար հոգի շշրջափակման մեջ էին լինելու․․․»․ եթե դու ժամանակին վերախմբավորումներ կատարեիր և ժամանակին մխրճման ուղղությամբ վերդասավորումներ կատարեիր ու փակեիր այդ ճանապարհը՝ այդպիսի իրավիճակ չէր լինի և չի կարող պատահի, որ 25-30 հազար զինծառայողներ հայտնվեն շրջափակման մեջ։ Եթե դու, այ ոնց հիմա յուրաքանչյուրին հանձնարարություն ես տալիս՝ պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցներ և այլ հաստատություններ, որոշ նաև գործարարներ, օլիգարխներ, հատ-հատ, մեկ-մեկ քանակությամբ բերեք Հանրապետության հրապարակ, քո պարտավորությունն է եղել, որ դու զինկոմիսարիատների հետ միասին նստեիր, հատ-հատ գրեիր՝ քանի՞ հոգի ենք զորակոչում, քանի՞ հոգի մոբիլիզացնում ու բանակի զորահավաքային պլանները ինչպես ենք կատարում»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ պետության 48 ժամվա գործը կատարվել է 44 օրում, ընդ որում՝ 97 տոկոսում։ «Հոկտեմբերի 7-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, որի հետ զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված, նաև այն, ովքեր որ մարտի դաշտից փախել են, նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել և ես նրան Արցախի նախագահի աշխատասեղանի վրա դրած կազմել էի հիմնական միջոցառումների պլանը, այսինքն ռազմական դրությունից և պետությունը խաղաղից պատերազմի տեղափոխելու պլան։ 11-րդ կետը, որը որ նշված է՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա, եռամսյա կամ երկշաբաթյա հավաքներ իրականացնել։ Ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ՝ այդ կետը տարբեր գրիչներով գրում ու ասում էի՝ սա ձեր հացն է։ Ընդ որում գրված է․ կատարել և քննարկել ՀՀ վարչապետի հետ։ Երբ ես վարչապետի հետ զրուցել եմ, իրեն այն ժամանակ ասացի՝ պարոն վարչապետ, որ ես Արցախ եկել եմ ինքնակամ, ինձ ոչ ոք այստեղ ոչ հրավիրել է, ոչ էլ ինձ այստեղից կարող է հետ ուղարկել, գիտեք, որ իմ նկատմամաբ «Մարտի 1-ով» կա քրեական գործ և այստեղ ես չեմ եկել դիվիդենտներ հավաքելու համար, ասել եմ՝ այս խնդիրը ձեր հացն է, այ վերցնում եմ կարմիր գրիչը, կարմիրով եմ շրջանակ դնում, խզբզում, սա ձեր հացն է․ կատարեք այս կետը՝ հաղթեք, ինձ տարեք 20 տարի նստացրեք։ Կատարե՞լ են։ Անգրագիտության հետևանք է»,-մանրամասներ ներկայացրեց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ասել է կկատարենք, բայց ինքը չի տեսել, որ ՀՀ-ից որևէ մեկն իր մոտ գրիչ ունենա ու գրառի դա․ «Ամեն ինչ կատարել ենք ոտքի վրա, դրա համար էլ հիմա այս արդյունքն ունենք»։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular