ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր երրորդ մարտի 1-ն է, Նիկոլը կրկին անում է հանրահավաք. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում
 
Առաջին մարտի 1-ը Նիկոլի գալուստն էր։ Առաջինով Նիկոլը սպանեց Հայաստանը և դրեց հիմքը, որով նույնիսկ սեփական ժողովրդի անվտանգության համար պետության ուժ կիրառելը ոճրագործություն է։ Այդ օրվանից մինչև այսօր, պետությունը՝ հանուն երկրի ու ժողովրդի, ուժ չի կիրառում՝ նույնիսկ օտարերկրյա թշնամիների դեմ։ Վերջին պատերազմը ձեզ ապացույց։
Երկրորդ մարտի 1-ը 2020-ին էր, երբ Նիկոլը իշխանության և ժողովրդի միջև ընտրեց աթոռը։ Հենց 2020-ին մարտին երթ արեց ու հայտարարեց, որ ՍԴ-ի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան ժողովրդի առողջությունը։ Այդ օրվանից սկսվեց կորոնավարակակիր 4000 մարդու սպանությունը։ Եվ եթե առաջին մարտի 1-ը պետության մահն էր, երկրորդը՝ ժողովրդինը։ Նիկոլը ցույց տվեց, որ ժողովրդի ֆիզիկական, առողջապահական ու սոցիալական խնդիրները բոլորովին կարևոր չեն։ Ավելին, դրանք կարելի է զոհել առանց խղճի խայթի ու որքան պետք է։ 2021-ին դա կրկնեց պատերազմում։ Զոհաբերեց 5000 մեր տղերքին՝ առանց աչքը թարթելու։
Այսօր երրորդ մարտի 1-ն է։ Առաջինից անցել է 13 տարի։ Նիկոլը կրկին անում է հանրահավաք։ Ի՞նչ է փոխվել։ Աներևակայելի շատ բան՝ չկա Ղարաբաղը, մարտի 1-ը դարձել է սոսկ քաղաքական գործիք, իսկ որոշ օլիգարխներ, որոնց Նիկոլը մեղադրում էր մարտի 1-ի համար, այսօր նրա համար ժողովուրդ են ապահովում հրապարակում։
Բայց Նիկոլի այս հանրահավաքը մյուսներից տարբերվում է. այս անգամ նա վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին։ Որովհետև հիմա արդեն Նիկոլի գերնպատակը չափազանց պարզ է. Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ՝ առանց հայերի կամ թրքացած հայերով։ Քանի որ եթե չկան հայեր, չկա նաև Հայկական հարց։
Այլևս փաստ է. Օսմանյան կայսրությունը վերածնվում է։ Օսմանցիները վերադառնում են Կովկաս։ Ադրբեջանն արդեն Օսմանյան կայսրության մաս է։ Դա արվում է ի հեճուկս ռուսների, որ կանխվի Ռուսական կայսրության վերածնունդը։ Դա էլ իր հերթին ստեղծվում է ի հակակշիռ Օսմանյան կայսրության։
100 տարի անց ամեն ինչ նույնն է։ Ուղղակի երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները։
Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր հայկական կազմակերպությունները՝ բանակից մինչև ՀԲԸՄ, եկեղեցուց մինչև Քաջարան համայնք, շախմատիստներից մինչև գործարարներ։ Եվ կա երկու պետության ղեկավար, որ ատամներով պահում են Նիկոլին. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Սրանից էլ պա՞րզ»,- գրել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular