ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան՝ Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական ԶԼՄ-ները Վրաստանից պատրաստվում էին ժամանել Երևան՝ Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու նպատակով: Այս մասին հաղորդում է @wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել՝ վաղը Երեւանում կայանալիք իրադարձությունները լուսաբանելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է TRT թուրքական ռեսուրսին, որի լրագրողներն այժմ նաեւ աշխատում են հարեւան Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում իր աջակիցների շրջանում այն կապակցությամբ, որ Գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանն ու մի շարք հայ գեներալներ պահանջել են նրա հրաժարականը: Բացի այդ, աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաեւ համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների եւ Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը  համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան՝ թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տելեգրամյան ալիքի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը լուսաբանել է Արցախում վերջին պատերազմը: Wargonzo-ն հայտնի է նաեւ իր աղբյուրներով տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular