ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)

ՎԻԴԵՈ

Բաղրամյան պողոտան այսօր` փետրվարի 28-ին, տեղի է ունենում հիշատակի եւ զորակցության հանրահավաք: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ փակ է Բաղրամյանի պողոտան: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները վրաններ են տեղադրել եւ գիշերում են պողոտայում:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, չհանդուրժելով ռուսական արտադրության «Իսկանդերի» արդյունավետությունը կասկածի տակ դնող իր հայտարարության հետ Տիրան Խաչատրյանի անհամաձայնությունը, փետրվարի 24-ի երեկոյան հեռացրեց նրան ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Սա վերջնականապես լցրեց բանակի հրամկազմի համբերության բաժակը. առավոտյան  գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ ընդգծելով, որ վարչապետը որոշումը կայացրել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

Նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին պաշտոնանկ անելու առաջարկը վարչապետի անձնակազմ, որը վարչապետը նորից հետ է ուղարկել նախագահին:

Վարչապետը նաեւ վաղը` մարտի 1-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, ինչը ընդդիմադիրների կողմից որակվեց որպես երկիրը անկայունության տանելու հերթական փորձ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular