ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում կատարած գրառման մեջ։

«Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններին» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Հերթական անգամ»,– գրել է Մալյանը։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Նարեկ Մալյանին ձերբակալել էին «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով:

Երեկ` փետրվարի 26-ին ներկայացումը բեմադրվեց Բաղրամյան պողոտայում։ Իշխանությունն այդ անգամ չխոչընդոտեց դրա իրականացմանը։

Նշենք, որ ներկայացման մեջ ներկայացվում է Ռումինիայի նախկին նախագահ Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարությունը։
1989 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ Չաուշեսկուն անվտանգության ուժերին կարգադրեց կրակ բացել հակակառավարական ցույցի մասնակցիների վրա, երկրի կոմունիստական կառավարությունը վերջնականորեն տապալվեց։ Ռեժիմի դեմ պայքարը հետագայում ձեռք բերեց զանգվածային բնույթ՝ հասնելով մինչև մայրաքաղաք Բուխարեստ։ Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը:

Հաջորդ օրը ռումինական բանակն անցավ համաժողովրդական շարժման կողմը։ Չաուշեսկուն կնոջ՝ Ելենա Պետրեսկուի հետ փորձեց ուղղաթիռով հեռանալ մայրաքաղաքից, սակայն ճանապարհին ամուսինները գերեվարվեցին զինված ուժերի կողմից։ Զինվորական հատուկ տրիբունալի կողմից դեկտեմբերի 25-ին անցկացվեց հապշտապ դատավարություն՝ Չաուշեսկուին մեղադրելով սեփական ժողովրդի ցեղասպանության, ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, ազգային ինստիտուտների վերացման և երկրի տնտեսության թուլացման (սաբոտաժի) մեջ։ Ամուսինները դատապարտվեցին մահապատժի ու գնդակահարվեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular