ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական պնդաճակատության և անամոթության մաստեր կլասս է ցույց տալիս։ Նա նաև ցույց է տալիս ամբողջ աշխարհին, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը։ Վստահ եմ, Նիկոլը պատմության մեջ մնալու է որպես երկրի ղեկավար, ով իր մեջ կրում է մարդկությանը հայտնի հնարավոր բոլոր բացասական հատկանիշները։ Ուսումնական ձեռնարկներում, քաղաքագիտական գրքերում նրան հիշատակելու են որպես երկրի ղեկավարի ոչ ընդօրինակելի, հակացուցված կերպար։ Դե չենք խոսում Արցախյան պատերազմի և դրա հետևանքների մասին։ Նիկոլի հրաժարականի՝ հայրենի ուժերի ու գործիչների պահանջին են միացել նաև արտասահմանյան քաղաքական շրջանակներ, վերլուծաբաններ ու լրագրողներ։ Չասեմ մեզնից շատ, բայց մեծ էնտուզիազմով նրանք նույնպես կոչ են անում վերջնականապես չկործանել Հայաստանը, հեռանալ խաղաղ ու անցնցում։ Բայց մենք գործ ունենք նիկոլիզմի ամենավառ ներկայացուցչի հետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այո, Նիկոլը նիկոլիզմի մարմնավորումն է, մեկը մյուսի պատճառն ու հետևանքը։

Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով առ այս պահը հանդես են եկել ՀՀ Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը և 500-ից ավելի փաստաբանները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտական խորհուրդը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի Գրողների Միության նախագահությունը, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան, Ամերիկյան համալսարանի, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Պետական կոնսերվատորայի հարյուրավոր դասախոսներ, Սփյուռքի հիսունից ավել կազմակերպություններ և կառույցներ, Սփյուռքի ամենախոշոր հայկական կառույցը՝ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը, Սյունիքի մարզի բոլոր խոշոր քաղաքները և այլ համայնքներ, Մշակութային հայտնի գործիչներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ՝ բազմաթիվ տասնյակներ, ՀՀ բոլոր նախկին նախագահները, ՀՀ նախկին վարչապետները, Ռուսահայ խոշոր գործարարներ («Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյան), Ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ, ԱԱԾ պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ, Հայտնի մտավորականներ՝ գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, Առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ, ղեկավարներ, Խորհրդարանական 3 ուժերից 2-ը՝ ԲՀԿ, ԼՀԿ, մի քանի տասնյակ արտախորհրդարական ուժեր, Քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, փորձագիտական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ փողոցում: Լավ, էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ նա հեռանա։

Թերևս մնում է Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանի պսևդոիշխանության հենքը մնացել են Ոստիկանությունը և «ուսապարկերի խմբակցությունը»։ Նրա հեռացումը հաշված օրերի հարց է, ուղղակի այդ օրերին մենք շարունակում ենք կորուստներ կրել բոլոր ուղղություններով։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular