ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծանր է Էրդողանի գլխարկը»․ Թուրքիան խղճացել է Փաշինյանին և քննադատել Հայաստանում հեղաշրջման սպառնալիքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rosbalt.ru-ն գրում է, որ Անկարան դատապարտել է Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար: Ըստ Թուրքիայի` հայ զինվորականները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել: Իրավիճակը, որտեղ զինվորականները ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի հրաժարականի կոչ են անում, անընդունելի է, հայտարարել է արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Հատկանշական է, որ Թուրքիայի իշխանությունները սատարում են ՀՀ կառավարության ղեկավարին, չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան հակամարտությունում նրանք եղել են Երևանի թշնամի Ադրբեջանի կողքին:

2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, զինվորականները փորձել են տապալել նախագահ Թայիփ Էրդողանին: Կործանիչները հարվածել են նախագահական պալատին և խորհրդարանին, ապստամբները գրավել են պետական հաստատությունները, օդանավակայանները, ռազմավարական կառույցները և ռազմական դրություն մտցրել երկրում: Հեղաշրջումը ճնշվել է, իշխանությունները մեղադրել են վտարանդի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին այն կազմակերպելու մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular