ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիլ Գեյթսը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ նոր կանխատեսում է արել` կոչ անելով շարունակել դիմակ կրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը մեկ շաբաթ առաջ ստացել է Covid պատվաստանյութի իր երկրորդ չափաբաժինը, սակայն, ինչպես նշում է գործարարը, չի պատրաստվում հրաժարվել նախազգուշական միջոցներից, այդ թվում՝ սոցիալական հեռավորություն պահպանելուց և դիմակ կրելուց, գրում է CNBC-ն։

«Ես ցանկանում եմ լավ օրինակ ծառայել։ Եթե նույնիսկ պատվաստել եք, կարող եք փոխանցել վարակը»,- ասել է Գեյթսը։

Ընդ որում, Microsoft ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները կարող են թուլանալ կամ չեղարկվել միայն ընթացիկ տարվա գարնան վերջին։

«Միայն գարնան վերջին կամ ամռանը մենք կկարողանանք էապես փոխել մեր վարքագիծը»,- կանխատեսել է 65-ամյա միլիարդատերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular