ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մի ստվար հատվածի բոլոր թերությունների և արատների հավաքական մարմնավորումն է։ Հաճախ եմ ասում՝ պետք չէ մարդկանց մեղադրել Նիկոլին պաշտպանելու կամ սատարելու համար։ Այդ մարդիկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց... և վերջ: Վերջ, ընկերնե՛ր, թե չէ... «գիտահետազոտական, միտահետազոտական»։

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության լակմուսի թուղթն է։ Եթե նա չլիներ, մենք ո՞նց էինք իմանալու, որ մեզ հետ նույն օդն են շնչում մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլի հետ, որ Շուշին ու Շուռնուխը ադրբեջանական են, որ Նիկոլն ինչ արել և անում է, լավ է անում ու ճիշտ։ Ես այս շարքը կարող եմ ժամերով թվարկել, վստահ եմ՝ դուք նույնպես։ Բայց, լավ, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է՝ վաղը, մյուս օրը, մեկ ամսից։ Նա գնալու է ու իր հետ ոչ մեկին չի տանելու, մենակ է գնալու։ Իսկ ի՞նչ են անելու այս մարդիկ, ո՞նց են ապրելու զոհված լույս տղերքի հարազատների կողքին։ Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչ են ասելու դպրոցից տուն եկած իրենց երեխաներին, թոռներին, երբ երեխան կհարցնի՝ պապիկ, ի՞նչ է եղել 2018-2021 թվականներին, ի՞նչ են պատմելու։

Ասելու են, որ կար ՀՀ վարչապետի աթոռը թյուրիմացաբար զբաղեցնող մի անհավասարակշիռ անձ, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, կորցրեց մեր հայրենիքի 25 տոկոսը, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղեց, կապիտուլացվեց, քայքայեց տնտեսությունը, բայց դա հեչ կապ չուներ, նա մեզ համար մնում էր Հիսուսից հետո երկրորդ մարդը երկրի վրա, ու մենք շարունակում էինք երկրպագել նրան, իսկ նա շարունակում էր սիրել մեզ, խոնարհվել մեր առաջ, հպարտանալ մեզանով։ Սա՞ են պատմելու։ Դե, ուրիշ բան դժվար գտնվի պատմելու։ Ի դեպ, նկատե՞լ էիք՝ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ասել «կախարդական» բառերը` սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականը պահանջելու օրը, երբ մի քանի հազար կողմնակիցներով երթ էր անում, հանկարծ նորից հիշեց, որ սիրում է բոլորին։ Բայց վայրկյաններ անց նա իր իրական դեմքը ցույց տվեց, երբ իրեն չսատարող քաղաքացուն երթի շարքերից սպառնաց, թե «քո հետևից կգան»:

Այ, սա է իսկական Նիկոլը. արտաքուստ նա ասում է, որ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որ բոլորն ունեն քննադատելու իրավունք, որ սիրում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կողմում են, բայց իրականում հիստերիայի մեջ է ընկնում նույնիսկ ամենափոքր հակադրումից: Նրա ուշքն ու միտքը նույնիսկ մի թեթև իրեն հակառակվողներին պատժելն է, նա էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա ինքը կդնի մատը: Ու միշտ է այդպես եղել. Նիկոլը բարձրաձայն ասել է այլ բան, իսկ թիկունքում «խաչել է մատները»: Ինչ վերաբերում է Նիկոլի «աջակցության» երթին։

Անկեղծ տարակուսած եմ բոլոր այն կարծիքների համար, թե՝ բա, տեսա՞ք՝ դեռ ինչքան մարդ կա Նիկոլին սատարող։ Տեսանք, և ի՞նչ։ Թող լինեն 5000, 15000, թեկուզ 50000։ Դրանից ինչ-որ բան է փոխվո՞ւմ։ Առավել ևս, երբ դրանց մի զգալի մասը կա՛մ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, կա՛մ հենց պարտականությունները կատարող ոստիկաններ, կա՛մ պետական ծառայողներ, որոնց բերել էին հրապարակ: Լավ, մի քիչ է «տիգրովկա» հագուստով իրական կողմնակիցներ: Ի դեպ, նույնիսկ շունչը փչած իշխանություններն են «կողմնակիցներ» ունենում՝ գոնե պետական ապարատում աշխատողների շրջանակներում։ Եռաբլուր արշավանքից հետո սա Նիկոլի երկրորդ «հայտնությունն» էր հանրության մեջ հազարավոր ոստիկանների եռաշերտ շղթայի ներքո։

Նա ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, նա չի հանգստանալու ոչ մի վայրկյան, «ոտքը տեղ բռնելուց» հետո, եթե հաղթահարի բանակի արգելքը, ապա, այո՛, նա գնալու է ոչ միայն իրեն չերկրպագող քաղաքացու հետևից, այլև բանակի հետևից, բոլորի հետևից։ Նա սառնասիրտ մոլագարի նման գլխատելու է հայոց բանակը՝ խփելով պետականության վախճանի վերջին մեխը։ Իսկ զուգահեռ իրականությունում Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խոր անհանգստություն հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների վերաբերյալ։ Աստված բարին անի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular