ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից: «Նա (Ալիևը-խմբ.) իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում»,- ասված է հայտարարության մեջ: Ալիևին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տվել նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնավորաբար ասելով. «Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:

Սա ուշագրավ է այն տեսակետից, որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբեք չի հակադարձել Ալիևին, որը հետևողականորեն խայտառակ հայտարարություններ է անում ոչ միայն հենց Փաշինյանի, այլև Հայաստանի ու հայերի հասցեին: Ավելին, մեր տեղեկություններով, նա ԱԳՆ-ին էլ թույլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հարցում: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական հեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպես նաև թուրք այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, նույնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինյանն արգելել է տարածել փետրվարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրույթ է առաջ բերել դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, սա միակ պատճառը չէ, այնպես որ, ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular