ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հետագա գործողությունները կարող են հանգեցնել պետականության կորստի. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին  ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երևանում տիրող իրավիճակին։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը՝ նշելով, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- հայտարարել են հայոց բանակի հրամանատարները։

Բանակի հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ մեր երկրների զինված ուժերը ( ՀՀ, ԽՍՀՄ, ՌԴ ) երբեք չեն նախապատրաստվել հեղաշրջում կատարելու համար, բանակի ոգում նման բան չկա և ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։

«Ասում են՝ լսեք, ձեր վարչապետը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը և աշխարհի հայերին, ոչ միայն արել է ամենը, որ պատերազմ լինի, այլ նաեւ պատերազմի ընթացքում խայտառակ, քաոսիկ, անկազմակերպ, անտաղանդ ձևով ղեկավարել համակարգը, իսկ հիմա էլ շարունակում է հեռացնել բոլոր սպաներին, որոնք հավատով և ճշտով ծառայում են, բայց ունեն որոշակի թերություններ։ Յուրաքանչյուր մարդ, անգամ Հիսուս Քրիստոսն ունեցել են թերություններ»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ ավելացրել. «նա շարունակում է ազատել պաշտոններից սպաներին, ինչը վիրավորանք է բանակի հասցեին, նա բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին։ Նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։ Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով»։

Բարձրաստիճան զինվորականի գնահատմամբ՝ ԳՇ պետը հայտնել է ղեկավար կազմի դիրքորոշումը, իսկ նրանք համարվում են բանակի ուղեղը և իրենց ուղեղը վատ չի աշխատում։Ըստ նրա՝ զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ է զինվորական քաղաքականությունը, ինչը խախտում է վարչապետը և ինչի համար էլ իրենք առաջարկել են վարչապետին հեռանալ։ Մինչդեռ, վերջինս հեռանալու փոխարեն նախագահին է հրահանգում ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, ինչից հետո նրան քրեական պատասխանատվության կենթարկի՝ պետական հեղաշրջման համար։Ընդ որում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, սա այն դեպքում, երբ ԳՇ պետը որևէ հեղաշրջում չի իրականացնում, ավելին՝ ոչ մի սպա հեղաշրջմամբ չի զբաղվում, իրենց կարծիքն են հայտնում։ Գեներալ-լեյտենանտի դիտարկմամբ՝ վարչապետի փոխարեն ինքը կասեր, որ հոգնել է, ինչ արել՝ արել է, հեռանում է, բայց՝ ոչ, վերջինս շարունակում է պաշտոնավարել։

«ԳՇ պետը ղեկավարում է զինված ուժերի ուղեղը, լավ, թե վատ՝ բայց ուղեղ է, իսկ իրեն վերաբերում են ինչպես հեղինակության, որին ենթարկվում են զինվորականները։ ՊՆ նախարարն ընդհանրապես հեռացել է թփեր, ոչ մերն է, ոչ՝ ձերը, դրա համար էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԳՇ պետին պատժելը հիմարություն և աննորմալ երևույթ է։ Բանակի հիմնադիրը կարծում է, որ զինվորականները պարզապես մտահոգված են ժողովրդի, պետականության և պետության անվտանգության համար, տեսնում են, որ, եթե գերագույն հրամանատարը շարունակի իր գործողությունները՝ բանակը թիրախավորելով, վիրավորելով զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը, կդժբախտացնի ամբողջ պետությունը։

Գեներալ-լեյտենանտը գտնում է, որ բանակը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ վախենալով նաև երկրի ներսում արյունահեղությունից։

«Հայաստանին միայն Մայդանն է պակասում, առանց այդ էլ չափից շատ արյուն է թափվել։ Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ուժերը հարձակվել են փոքր Արցախի վրա և այդքան մարդ է զոհվել, փառք և պատիվ այդ տղաներին, որոնք 44 օր պաշտպանվել են, իսկ այսօր ժողովրդի ներսում այդպիսի շարժում է սկսվել, ընդ որում՝ հենց Փաշինյանն է նման իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հասարակությունը պառակտվում է և ավելի հեշտ կլինի, որ Փաշինյանը հեռանա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular