ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 27

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև ու լավ օր է, որը հաճելի անակնկալներով լի կլինի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք հնարամիտ կլինեք, այդ իսկ պատճառով ցանկացած խնդրի բախվելիս արագ կգտնեք նրա լուծումը: Շատ Խոյերի կօգնի փորձը, որի շնորհիվ նրանք կկռահեն այն, ինչ ուրիշների մտքով նույնիսկ չի անցել:

Կենսական պոտենցիալը բարձր է: Դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում: Օգտակար կլինի սպորտով զբաղվելը, արդյունավետ կլինեն բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Դրանց հանգիստ վերաբերվեք, պահպանեք լավատեսությունն ու ներողամիտ եղեք մտերիմների հանդեպ: Հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք կհաջողվի խուսափել ընտանեկան տարաձայնություններից, ընկերների ու գործընկերների հետ վեճերից:

Օրը հարմար չէ ծանր ֆիզիկական աշխատանքի, սպորտի էքստրեմալ ձևերով զբաղվելու համար: Հեռու ուղևորությունների լավ է մեկնել լավ ընկերախմբով. այդպես և՛ ավելի ուրախ կլինի, և՛ օգտակար: Երեկոն դրամական մուտքեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում, հաճախ կհաջողվի հաջողության հասնել այն մարդկանց աջակցությամբ, որոնց նախկինում ձեզ համախոհ չէիք համարում: Լավ է նախաձեռնող լինել, առաջարկներով հանդես գալ, գաղափարներ տալ:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյունները, խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Հաճախ տարաձայնություններ կառաջանան այն ժամանակ, երբ խոսք կգնա ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին: Դրանք հիմա քննարկելը պարտադիր չէ, կարող եք զրույցների համար ավելի հաճելի թեմաներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին նոր գաղափարներ կունենաք: Շուտով դրանք կյանքի կկոչեք, և մտերիմները ուրախ կլինեն դրա համար: Չեն բացառվում դրական փոփոխություններն ընտանիքում, կարող է լուծվել այն խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս: Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, երբ հիմնական դժվարությունները մնան անցյալում: Առաջ շարժվելը հեշտ ու հաճելի կլինի:

Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված հաճելի լուրեր կբերի: Հնարավոր են դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք շուտափույթ եկամուտ կխոստանան: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է շփումների համար: Ամեն տեղ, ուր գնաք, ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա հաճելի կլինի: Կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել, պիտանի կապեր ձեռք բերել: Արժե խոսել աշխատանքի մասին. չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ հուշեն՝ ինչպես լուծել մասնագիտական խնդիրները:

Երեկոն նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Արժե դրանք քննարկել ընկերների հետ. դուք ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք: Շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել մտածածը, նույնիսկ եթե սկզբում պայմանները լավագույնս չդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լարված, բայց շատ արդյունավետ կլինի: Շատ բան կուզենաք հասցնել, այդ իսկ պատճառով կաշխատեք ոչ մի րոպեն բաց չթողնել: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Պետք կգա հին փորձը: Դրա շնորհիվ դուք այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին ամեն ինչ փչացնել:

Հնարավոր է բարենպաստ ավարտ ունենան երկար ժամանակ ձգվող գործնական բանակցությունները: Չեն բացառվում դրամական մուտքերը, թանկարժեք նվերներն ու շահավետ գործարքները: Օրը հարմար է խոշոր գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ինքնուրույն գործել, քանի որ այդպես մտահղացումները կյանքի կոչելն ու դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի: Հավանական են վեճեր, տարաձայնություններ գործընկերների ու համախոհների հետ, հաճախ նույնիսկ մտերիմների հետ դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը և համբերատար լինեք, կկարողանաք շրջապատողներին համոզել ձեր ճշմարտացիությունը:

Հնարավոր են զուր ծախսեր, չմտածված արարքներ, շատ Կշեռքների այսօր բնորոշ կլինի գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Մեծ գումար ծախսելուց առաջ խորհրդակցեք այն մարդու հետ, որին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ համեմատաբար հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար է ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար: Կարող եք քննարկել համատեղ աշխատանքի, համագործակցության հետ կապված հարցերը, բայց պետք է նկատի ունենաք, որ ընդունված որոշումները դեռ վերանայվելու են, իսկ համաձայնությունները կարող են վերամշակվել:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Շատ բաների մասին կկարողանաք խոսել՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Անցյալում կմնան վիրավորանքները, որոնց փոխարինելու կգա փոխհասկացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է՝ արդյունավետ, խոստումնալից ու հետաքրքիր: Հավանական են հաջողություններ գործերում, չի լինի մի առաջադրանք, որը չկարողանաք լուծել: Հաջող կլինեն փորձարկումները, հնարամտությունը կօգնի այնտեղ, որտեղ փորձված մեթոդները անարդյունավետ են եղել:

Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, սիրային ժամադրությունն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ դրանց պատճառով ուզենաք փոխել ծրագրերը: Որոշ Աղեղնավորներ մտերիմներից մեկի հետ կապված լավ լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Լավ է զբաղվեք ծանոթ ու հաճելի գործով: Հնարավոր է հաջողություն նաև նոր գործերում, բայց այստեղ ավելի մեծ ջանքեր, զգուշություն և մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել:

Օրվա կեսը հարմար է պաշտոնական միջավայրում հանդիպումների և փաստաթղթեր ձևակերպելու համար: Աշխատեք ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտածելու, ձեր զգացմուքներից գլուխ հանելու համար: Հաճախ դրա համար պետք կլինի մենակ մնալ, որպեսզի ոչ ոք ձեզ չշեղի ու չանհանգստացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է: Այն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր գործով, ինչ-որ նոր բան սովորել: Հազիվ թե միանգամից գլխապտույտ հաջողությունների հասնեք, բայց ստացված գիտելիքները շուտով պետք կգան: Շատ հարցերում կօգնեն նոր ծանոթները: Շուտով կընկերանաք նրանց հետ:

Երեկոն հրաշալի է հանգստանալու և հաճելի շփումների համար: Լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք. հոգնածության պատճառով ցավալի սխալ կանեք, ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք: Արժե այդ ժամանակը նվիրել տրամադրություն բարձրացնող նախասիրությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնց ոչ ոք դուր չէր գալիս: Հեշտությամբ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք և՛ հին համախոհների, և՛ լրիվ նորերի հետ: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք հազիվ թե հեշտ ու անամպ դասավորվեն, բայց հաճելի պահեր էլ կպարգևեն: Չի բացառվում՝ դուք նորովի նայեք այն բաներին, որոնք նախկինում սովորական ու ակներև էին թվում ու սկսեք փոխել ձեր վարքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular