ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԳՇ-ին և Օնիկ Գասպարյանին․ Մեղրիի համայնքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենակիցնե՛ր, Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, իմ նկատմամաբ քաղաքական համակրություն ու հակակրություն ունեցող քաղաքացիներ.

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին։ Իրավիճակն իրապես ծայրահեղ է, որովհետև մի կողմից պետական ապարատն է պարալիզացված, մյուս կողմից ամենօրյա  մարտահրավերներն են մեր դուռը թակում, իսկ մեկ այլ կողմից վարչապետի աթոռին հայտնված և երկիրն այս օրին հասցրած անձն իր ամեն մի խոսքով, ելույթով գրգռում է առանց այդ էլ շիկացած վիճակը։

Կցանականայի իմ, համայնքի ավագանու և  թիմակիցներիս անվերապահ աջակցությունը հայտնել ՀՀ ԳՇ֊ին և Օնիկ Գասպարյանին։ Մարդու, որի կենսագրությունը, անցած ճանապարհն ամբողջապես պետական այրի վարքի դրսևորման լավագույն օրինակ է։

Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, չեմ խուսափում ասել՝ էլիտա,  ունենեցել և ունի  բարձր հասարակական վարկ ու կշիռ, ներդրում,   և ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր ( առօրյա խոսակցականում ասում ենք՝ քյալլագյոզ), որոշումներում՝ իմպուլսիվ, ազգակործան, անանցյալ ու անապագա  իշխանության հետ, տեսնել նրա քաղաքական կուրսը, որը տանում է անդունդ։

Պատերազմող երկրի սպան բաց նյարդի պես է զգում այս երկիրն ու սպասվող ոտնձգությունները, իսկ ես օրվա մեծ մասն եմ անցկացնում նրանց հետ և բանակի պրիզմայով եմ նայում պետությանը, նրա խնդիրներին ու հոգսերին։
Ուզում եմ սթափության և ողջախոհության կոչ անել՝ հանուն երկրի ներքին կայունության, հանուն երերող այս երկրի առողջացման։ Հույս ունեմ, որ ժողովրդի հավաքական գիտակցությունը և ինքնապահպանման բնազդն  ի վերջո կհաղթի երկրպագության և միջնադարյան ծես հիշեցնող այս մոլագար դրսևորումներին։

Հայոց բանակի ու սպայի կողքին եմ, նրա զինվորն եմ և ամեն պահի պատրաստ եմ սատարել նրան։

Հարգանքով՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular