Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած փորձի և անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր անելը: «Երբ խոսքը հեղաշրջման մասին է, ապա մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք դեմ ենք նման քայլի», - ընդգծել է Թուրքիայի նախագահը: