ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմագերիների թիվը մոտ է 300-ի, հաստատված դեպքերինը՝ 80-ի․ Ալիևը քաղաքական ճնշում է գործադրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործ ունենք ռազմագերիների 200 ապացուցված դեպքերի հետ, իսկ ենթադրյալ դեպքերի քանակը մոտ է 300-ի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըի հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», մյուսները պահվում են որպես «ահաբեկիչներ և դիվերսանտներ»»։

Մեզ հետ զրույցում Սահակյանը Ալիևի հայտարարությունը դիտարկեց քաղաքական կոնտեքստում․ «Որևէ իրավական հիմք ու բացատրություն չկա՝ հաշվի առնելով, որ վերադարձած անձանցից շատերը նույն խմբում են գտնվել և ներկայացվում են որպես հանցագործներ, այստեղ տեսնում ենք շահարկումների հնարավորություն։ Անբացատրելի է, թե ինչու նույն կարգավիճակում գտնվող անձանց կարգավիճակը օրերի կամ ժամերի ընթացքում փոխվեց և որոնք են այդ նախադրյալները։ Նման իրավական նախադրյալներ չկան, փաստերը չեն խոսում նշված անձանց հանցագործ կամ ահաբեկիչ լինելու մասին։ Մենք գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացների հետ։ ՀՀ վարչապետը մի քանի օր առաջ խոսել էր ռամագերիների հարցի սակարկությունների մասին և ի  պատասխան նրա դիրքորոշման՝ Ադրբեջանը քաղաքական ճնշում է գործադրում»,- ասաց նա՝ նկատելով, որ ՀՀ իշխանությունները հրապարակային խոսեցին ռամագերիների հարցի սակարկությունների մասին, Ադրբեջանի նախագահն էլ հրապարակային խոսում է ռազմագերիների ահաբեկիչ լինելու կարգավիճակի մասին։ 

Թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները որոշում կայացրին վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին, երբ Ադրբեջանը մեր ռազմագերիներին փորձում է ներկայացնել որպես «դիվերսանտներ»՝ Սահակյանի խոսքով` ցացատրություն չկա․ «Դա մեզ զրկել է հետագայում  ռազմագերիներին վերադարձնելու իրական գործիքներից, իսկ թե ինչու այդ փուլում կիսահաշվարկով Հայաստանի իշխանությունները գնացին այդ քայլին թերևս իրենք պետք է մեկնաբանեն։ Ինձ համար դա անընդունելի և անթույլատրելի որոշում էր, քանի որ կարող էինք անգամ մեկին տալ, մյուսին պահել։ Բայց քանի դեռ մինչև վերջին հայ գերեվարված անձը մուտք չէր գործել Հայաստան, իրավունք չունեինք վերադարձնելու ադրբեջանցի հանցագործներին»,- 
նշեց Սահակյանը։
 
Սոնա Հարությունյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular