ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից հեռանալը սպորտսմենի իրավունքն է։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Լևոն Դումանյանը` մեկնաբանելով շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանը լքելու որոշումը։

«Դա սպորտսմենի իրավունքն է` որոշել է, գնում է»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Արոնյանի որոշման մեջ ԿԳՄՍ նախարարը ո՛չ իրեն, ո՛չ էլ Հայաստանի ներկա իշխանություններին մեղավոր չի համարում և զարմացած է շախմատիստի այդ որոշումից։

«Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել։ Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով,որ  ներկայացրել է Հայաստանը։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել Լևոնի նման շախմատիստը։ Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը և մնա մեր բոլորի կողքին»,– ասաց նախարարը։

Մեկնաբանելով Արոնյանի հայտարարության մեջ առկա դժգոհությունը ՀՀ ներկա իշխանությունների վերաբերմունքից` Դումանյանը հայտարարեց, որ «չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունն Արոնյանի նկատմամբ չի կատարել»։

Իմքայլական պատգամավոր, ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում կբացվի շախմատի վարպետության բարձրագույն դպրոց։ Հայրապետյանն ասաց նաև, որ երբ դպրոցը հիմնվի, մամուլի ասուլիս կկազմակերպեն` մանրամասնելով 1.5-2 տարիներրի ընթացքում իրենց արած աշխատանքը շախմատի ոլորտում։

Հիշեցնենք` շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,– գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին` փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այս սպորտաձևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular