ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` վիսկի «Jack Daniel's»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում հայտնի ապրանքանիշերից մեկը «Jack Daniel's» վիսկին է: Այդ ալկոհոլային խմիչքի պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ` 18-րդ դարից: Այն առաջին անգամ պատրաստվել է Թեննեսի նահանգի Լինչբերգ քաղաքի սպիրտի թորման գործարանում, որը կրում էր իր սեփականատիրոջ՝ Ջեք Դանիելսի անունը: Ի դեպ, սա վիսկիի ամենահին ապրանքանիշն է: Արտադրության տեղը պատահականորեն չի ընտրվել, քանի որ հենց այնտեղ կաjին բոլոր անհրաժեշտ նյութերը և մաքուր աղբյուրի ջուրը, ինչը էապես նվազեցրել է ձեռնարկության կազմակերպման և շահագործման ծախսերը:

Ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1866 թվականից, երբ Ջեք Դանիելսը ձեռք է բերել հողամաս Լինչբուրգի մոտակայքում, որտեղ եղել է կրաքարի միջոցով զտված ջրաղբյուր: Նախկինում այդ երկիրը մաս է կազմել Լինքոլնի կոմսության, իսկ այժմ գտնվում է Մուրի կոմսությունում: Նույն թվականին Դանիելսը ԱՄՆ-ում առաջին անգամ գրանել է իր սպիրտի թորման գործարանը: Այդ ժամանակ ապրանքանիշի հիմնադիրը 20 տարեկան էլ չի եղել: Ի դեպ, նրա  ծննդյան մասին ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել, ուստի ծննդյան ճշգրիտ տարին հայտնի չէ: Չնայած այդքան երիտասարդ տարիքին  Ջեքը շատ լայն գիտելիքներ է ունեցել: Նա դեռ 14 տարեկանում է ստեղծել իր առաջին սպիրտի թորման սարքը և լավ գումար վաստակել՝ ալկոհոլային խմիչքներ վաճառելով:

«Jack Daniel's» վիսկիու համար նախնական տարան եղել են ապակե սափորները, ինչպես այն ժամանակվա բոլոր խմիչքների դեպքում էր: Այնուամենայնիվ, Ջեք Դանիելսը որոշել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր տարայի վրա նշել իր անունը, մի տեսակ լոգոտիպի տեսքով: Նույնիսկ կլոր շշերի հայտնվելուց հետո, երբ դրանք են սկսել օգտագործել վիսկու շշալցման համար, այդ պատկերանշանը չի փոխվել: «Jack Daniel's»  վիսկու մեզ ծանոթ տեսքը՝ քառակուսի ապակյա շիշ իր համապատասխան պատկերանշանով հայտնվել է 1895 թվականին, և ինչքան էլ զարմանալի է, բայց այդ ժամանակվանից այդ շշի արտաքին պարամետրերը չեն փոխվել: «Jack Daniel's» վիսկին կարելի է առանձնացնել իր յուրահատուկ համով: Բանն այն է, որ այդ ըմպելիքը զտվում է ամերիկյան թխկու փայտածուխով, և դա վիսկիին տալիս է բացառիկ համ ու բույր: Այդ ֆիլտրման մեթոդը հորինել է Ալֆրեդ Իտոնը, բայց այն իր անունն է ստացել այն տարածքի անունից որտեղ առաջին անգամ կիրառվել է: Լինկոլն կոմսության անունից այն այդպես էլ կոչվել է «Լինկոլն կոմսության թորման պրոցես» (Lincoln County process):

Համարվում է, որ Ջեկ Դենիելսը իր թորման արտադրամասը հիմնադրել է հենց այն վայրում որտեղ նախկինում եղել է Իտոնի փոքրիկ թորման արտադրամասը: 1988 թվականին առաջին անգամ փորձարկվել է սպիրտի կրկնակի զտման նոր մեթոդը. սկզբից կաղնու տակառները վիսկու սպիրտ լցնելուց առաջ, իսկ հետո չորս տարվա հնեցումից հետո շշալցումից առաջ: Արդյունքում ստացվել է էլ ավելի նուրբ համով և հոտով ըմպելիք: Ներկայումս էլ «Jack Daniel's»  վիսկին սիրված է շատերի կողմից և դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այդ ապրանքանիշի ըմպելիքի հաճելի և գրավիչ համն ու հոտը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular