ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև վարչապետի պաշտոնից հուսահատաբար կառչած Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, Երևանում ապրող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ հեղաշրջում, առավել ևս զինված, տեղի չի ունեցել, փողոցներում զինվորներ չկան, Կառավարության շենքը որ ոք չի գրոհել, և ընդհանրապես, երեկվա լարված մթնոլորտում, ոչ մի էական բռնություն չի արձանագրվել (փառք Աստծո)։

Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով բանակը նետվել է պատերազմի բոցերի մեջ՝ թշնամական հսկայական կոալիցիային միայնակ դեմ հանդիման, առանց դաշնակիցների, իր վրա է կրել կորուստների հիմնական բեռը (այս պատերազմում հարյուրավոր կադրային սպաներ են զոհվել և հաշմվել), նույն Փաշինյանի հրամանով ստիպված է եղել առանց կռիվ հանձնել սեփական արյան գնով պահած Քարավաճառը, Աղդամը և Քաշաթաղը, հետո էլ արդեն Փաշինյանի խայտառակ բանավոր պայմանավորվածության պատճառով ստիպված հանձնել է Սյունիքի առաջավոր պաշտպանական բնագծերը։

Եթե այդքանը բավական չէր, Փաշինյանի կողմնակիցները պարբերաբար գրոհներ էին կազմակերպում բանակի վրա, կոտրում էին զորամասերի դարպասները, ընդհուպ մինչև ներխուժեցին Պաշտպանության նախարարության տարածք, և հաշվեհարդարով էին սպառնում բանակի ղեկավարությանը։

Այս ամենը չէր կարող անվերջ շարունակվեր։ Բանակը մեր պետության ողնաշարն է, և այն պետք է զերծ պահվի ներքաղաքական գործընթացներից։ Պատերազմի ծանր բեռը տարած, մեծ կորուստներ կրած, վիթխարի ճիգերով իր մարտունակությունը այսօր վերականգնող բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի)։

Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։

Այս իմաստով, երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը։ Նրա հրաժարականն են արդեն պահանջել երկրի Նախագահը, Հայ առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ քաղաքական և հասարական կազմակերպություններ։ Նրա հրաժարականն է, որ ճանապարհ կբացի երկրում նոր քաղաքական զարգացումների համար, հնարավորություն կտա ընտրողներին, շատ ավելի սթափ և առանց "թավշե" վարդագույն ակնոցների, նոր ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև։

Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի աղետից կխուսափենք, և կկարողանանք քաղաքակիրթ և սահմանդրական լուծում գտնել այս աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար։ Բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունը, նրա զուսպ և արժանապատիվ կեցվածքը այդպիսի հնարավորություն են տալիս, և այդ հնարավորությունից բոլոր կողմերը պետք է առավելագույնս օգտվեն այսօր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular