ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իսկանդեր-մայդան»․ ի՞նչ է սպասվում Հայաստանին բանակի կողմից վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
strana.ua-ն գրում է, որ Հայաստանում իրավիճակը թեժացել է անցյալ տարվա նոյեմբերին Ղարաբաղի համար պատերազմում պարտվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջի և զանգվածային բողոքների ցույցերի ֆոնին: Հինգշաբթի օրը, ամբողջ Երևանում, մարդիկ վանկարկելով «Նիկոլը դավաճան է» դուրս են եկել փողոց պաշտպանելու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի դիրքորոշումը, որն է Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն ավելի վաղ աշխատանքից ազատել էր Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայկական բանակի հրամանատարությունը հայտարարություն էր ստորագրել ընդդեմ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնանկության: Զինվորականները կարծում են, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով բացառապես անձնական ամբիցիաների վրա:
 
«Նման բարդ պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է», - ասված է հայտարարության մեջ:
 
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունն այլևս ի վիճակի չեն համարժեք որոշումներ կայացնել ներկա ճակատագրական և ճգնաժամային պահին:
 
«Երկար ժամանակ հայկական զինված ուժերը համբերատարությամբ դիմացել են ներկայիս իշխանությունների հարձակումներին բանակի վրա, բայց ամեն ինչ սահման ունի: Հայաստանի զինված ուժերը պատվով են կատարել իրենց պարտքը, ժողովրդի հետ կողք-կողքի կռվել են թշնամու դեմ: Ներկայիս իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության լուրջ սխալներն են երկիրը հասցրել մահվան եզրին, - ասվում է հայտարարության մեջ, - Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ զինված ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, միևնույն ժամանակ նախազգուշացվում է ժողովրդի դեմ ուժի կիրառման անթույլատրելիության մասին»:
 
Ավելի վաղ, լրատվամիջոցները հաղորդել էին, որ իբր Խաչատրյանը ծաղրել է կառավարության ղեկավարի խոսքերը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների մասին:
 
 
1in.am-ին տված հարցազրույցում Փաշինյանը քննադատել է ռուսական համակարգերը ասելով, որ անցյալ տարվա աշնանը Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում դրանք իրենց լավ չեն դրսևորել: Այդ կապակցությամբ Երևանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն իսկ ստացել են «Իսկանդերային հեղափոխություն» կամ «Իսկանդեր-մայդան» անունը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը դիմել է իր աջակիցներին և ասել, որ երկրում իրավիճակը լարված է, բայց կառավարելի, և զինված ուժերը ենթարկվում են ժողովրդին և կառավարության ղեկավարին:
 
«Մենք երկրի ներսում թշնամիներ չունենք: Սա ամենակարևոր փաստն է: Բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկել», - ասել է վարչապետը:
 
Վարչապետը իր կողմից պաշտոնանկ արված զինվորականներին անվանել է «եղբայրներ» և «հայրենիքի զինվորներ», ինչպես նաև խոստացել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ընտանիքը մտադիր չեն փախչել երկրից «ոչ մի պարագայում»:
 
Սոցիալական ցանցերում Երևանի կենտրոնից տեսանյութը ցույց է տալիս, որ վարչապետը դիմում է իր աջակիցներին մեգաֆոնի միջոցով քայլելով ամբոխով շրջապատված փողոցով, բայց անվտանգության աշխատակիցները անցորդներին թույլ չեն տալիս մոտենալ վարչապետին: Հայկական սոցիալական ցանցերում դա բնութագրել են որպես Փաշինյանը «իրեն շրջապատում է մի քանի հազար ոստիկաններով, որպեսզի ընդամենը 100-500 մետր քայլի»:
 
«Սա ռազմական հեղաշրջում չէ, այլ Գլխավոր շտաբի կողմից կառավարությանը ուղղված հրաժարականի կոչ, և եթե Հայաստանի զինված ուժերը հեղաշրջում կատարեին, ապա վարչապետն արդեն իսկ կլիներ մեկուսացված, և ապա հայտարարություն կլիներ: Բանակն ասել է, որ պահանջում է կառավարությունից հրաժարական տալ, իսկ կառավարությունը պատասխանում է հանրահավաքով: Ո՞վ կապահովի դրա անվտանգությունը: ՆԳ նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը պետք է որոշեն և հայտարարություն անեն, հակառակ դեպքում իրավիճակի վերահսկողությունը կորցնելու մեծ հավանականություն կա», - մեզ հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը: Փորձագետների կարծիքով՝ շատ բան կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների արձագանքից:
 
ՌԴ-ն չեզոք է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «անհանգստությամբ» է հետևում իրավիճակի զարգացմանը, բայց դա «բացառապես Հայաստանի ներքին գործն է»: Արևմուտքը, որը համարվում է Փաշինյանի պաշտպան, դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանում կատարվածին: Բայց հայաստանյան իրադարձությունները դատապարտել է Թուրքիան, ինչը մասնագետները հատկապես նվաստացուցիչ են անվանել (հաշվի առնելով, որ Երեւանը կորցրել է Ղարաբաղը Անկարայի կողմից աջակցվող Բաքվին): Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին կոչ է արել աջակցել զինվորականներին:
 
«Պատերազմում պարտված և հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա: Դա է այն երաշխիքը, որն առաջին հերթին անհրաժեշտ է մեր ազգային վերածննդի համար», - ասել է նա:
 
Երկրի նախկին երկու նախագահներ ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Հայ եկեղեցու գլխավոր առաջնորդները ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Կիլիկյան մեծ տան մեծ կաթողիկոսը դիմել են վարչապետին՝ պահանջելով հրաժարական տալ: Դեռ աշնանն են փորձագետները կանխատեսել, որ Փաշինյանի քաղաքականության վրա կարելի է խաչ դնել: Ավելին, նման արդյունքը, ըմբռնում կունենա ինչպես ռուսական որոշակի, այնպես էլ միջազգային խաղացողների շրջանում: Բայց եթե ընդդիմությունը ավելի վաղ հեռացներ Փաշինյանին և խզեր պայմանավորվածությունները, ապա պատերազմը կարող էր վերսկսվել: Ուստի վարչապետին թույլ են տվել ավարտել իր «կեղտոտ գործը»՝ համաձայնագրերը հասցնել անվերդարձելիության կետին։
 
«Շատ հայեր Փաշինյանին համարում են դավաճան, և նրան աջակցելու համար կարող է հավաքվել միայն վարչապետին մոտ կանգնած օլիգարխների կազմակերպած ամբոխը: Այն, ինչ տեղի է ունենում, կոչվում է ԳԿՉՊ-ի երևանյան փորձ (բայց ոչ հեղաշրջում, քանի որ բանակը հանդես է եկել միայն հայտարարությամբ, որին որևէ գործողություն չի հետևել): Ամենայն հավանականությամբ բոլոր Փաշինյանը կսեղմեն և երկրում կհայտարարվեն նոր ընտրություններ», - ասել է լրագրող Արթուր Դանեգյանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular